Պատմության այս օրը. դեկտեմբերի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Եգիպտական հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան 29-ամ­յա լրագ­րող Մուն­տա­զար­-ալ-Զեյդին իր կոշ­իկ­նե­րը շպր­տում է ԱՄՆ նա­խա­գահ Ջորջ Բուշ­ի վրա, ասե­լով` «Սա քեզ հրա­ժեշ­տի համբույր, շուն»:
2004 - Ֆրանսիայի հարավում բացվեց աշխարհի ամենաբարձր ավտոճանապարհային կամուրջը՝ Ուղանցույց Միյոն։

  • Կամուրջն ունի 7380 ոտնաչափ երկարություն (2460 մ) և 1029 ոտնաչափ բարձրություն (343 մ): Կամուրջի նախագծի հեղինակներն են բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը և ֆրանսիացի կամրջաշինարար Միշել Վիրլոժոն: Այն նախագծված էր որպես վճարովի կամուրջ, որն անցնելու էր Թարն գետի հովտի վրայով և թեթևացնելու էր Լանգեդոկ շրջանով անցնող ճանապարհային երթևեկությունը Փարիզից Իսպանիա:
  • Հսկայական կամրջի շինարարության համար պահանջվել է երեք տարի: Այն կազմված է ութ հատվածներից, որոնք հենվում են յոթ վեր խոյացող վիթխարի բետոնե սյուների վրա, որի արդյունքում կամուրջը սահմռկեցուցիչ տեսք է ստանում իր շրջապատի գեղեցիկ ֆոնի վրա: Կամուրջը, որի արժեքը 394 մլն. եվրո էր, անհրաժեշտ էր կահավորել նաև երթևեկության վարձավճարների մուծման համար ծառայող հանգույցով, ինչի շինարարությունը կամրջի արժեքը ավելացրեց ևս 20 մլն եվրոյով:
  • Կառուցման ժամանակ Վիադուկը ամենաբարձր տրանսպորտային կամուրջն էր աշխարհում, նրա սյուներից մեկն ունի 343 մ բարձրություն, որը մի փոքր ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը և 40 մ ցածր՝ Նյու-Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգից:

1995 - Փարիզում ստորագրվեց Դեյտոնյան համաձայնագիրը, որով ավարտվեց մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը:
1987 - Հիմնվեց «Համաս» պաղեստինյան իսլամական կուսակցությունը:
1939 - ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգայից Խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով։

  • 1939 թվականի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ կառավարությունը բողոքի նոտա ուղարկեց Ֆինլանդիայի կառավարությանը՝ խորհրդային կողմի հայտարարմամբ, ֆիննական տարածքից կատարված հրետանային ռմբակոծության պատճառով։ Ռազմական գործողություններ սկսելու ողջ պատասխանատվությունը դրվեց Ֆինլանդիայի վրա։ Պատերազմն ավարտվեց Մոսկվայի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ Ֆինլանդիան մերձռազմաճակատային շրջաններից 430 000 ֆինների ստիպողաբար վերաբնակեցրեց երկրի խորքում, ինչի արդյունքում բնակիչները զրկվեցին իրենց ունեցվածքից։
  • Գրեթե բոլոր արևմտյան, ինչպես նաև որոշ արդի ռուս պատմաբանների կարծիքով՝ ԽՍՀՄ-ի հարձակումը ընդդեմ Ֆինլանդիայի վերաբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին[2]: Պատերազմի հայտարարումը հանգեցրեց նրան, որ 1939 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը որպես ռազմական ագրեսոր հեռացվեց Ազգերի լիգայից: Դա ևս վկայությունն է այն բանի, որ համաշխարհային հանրության կարծիքով ԽՍՀՄ-ը ագրեսոր պետություն էր և հանդիսանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած պետություններից մեկը՝ նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի հետ միասին:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1913 - Գերմանական ռազ­մա­կան առա­քե­լու­թյու­նը ժա­մա­նում է Կ.Պո­լիս՝ գե­նե­րալ Լիման ֆոն Սան­դեր­սի գլ­խա­վո­րու­թյամբ: Ըստ վա­ղօ­րոք կնք­ված պայ­մա­նագ­րի գեր­մա­նա­կան գե­նե­րալ­ներն ու սպա­նե­րը պար­տա­վոր էին հիմնական ծա­ռա­յու­թյան անց­նել թուր­քա­կան բա­նա­կում։
1911 - Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասավ Հարավային բևեռ:
1900 - Ֆի­զի­կոս Մաքս Փլամքն առա­ջին ան­գամ օգ­տա­գոր­ծեց «քվանտ» բա­ռը, որը հանդի­սա­ցավ քվան­տա­յին մե­խա­նի­կա­յի սկիզ­բը:

  • Քվանտային մեխանիկան ֆիզիկայի տեսական բաժին է։ Նկարագրում է քվանտային համակարգերը և դրանց շարժման օրենքները։ Դասական մեխանիկան, որը լավ նկարագրում է մակրոսկոպական մասշտաբներով համակարգերը, ի վիճակի չէ նկարագրել երևույթները ատոմների, մոլեկուլների, էլեկտրոնների և ֆոտոնների մակարդակում։ Քվանտային մեխանիկան ունակ է նկարագրել նաև էլեկտրոնների, ֆոտոնների, ինչպես նաև այլ տարրական մասնիկների վարքը, պայմանով, որ անտեսենք տարրական մասնիկների փոխակերպումները։ Տարրական մասնիկների փոխակերպումների նկարագրություն տալիս է դաշտի քվանտային տեսությունը։
  • Քվանտային մեխանիկայի օգնությամբ ստացված արդյունքները հաստատված են փորձերով։

1861 - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։
1846
 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։
1825 - Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1812 - Ավարտվեց ռուս-ֆրանսիական պատերազմը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ