Պատմության այս օրը. դեկտեմբերի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Անկարգություններ ղազախական Ժանաոզեն քաղաքում. հրդեհվեցին վարչական շենքեր, զոհվեց 14 մարդ։
2002 - Հրապարակվեցին Creative Commons արտոնագրերը:

  • Creative Commons («քրիեյթիվ քամենս» կամ «քոմենս»), կարճ՝ CC. շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել ստեղծարար աշխատանքի բնագավառը՝ ամեն ինչ օրենքի սահմաններում և փոխանակման գաղափարի հիման վրա կառուցելու նպատակով։ Կազմակերպությունը ստեղծել է բազմաթիվ արտոնագրեր՝ հայտնի Creative Commons արտոնագրերի անվան տակ։ Այդ արտոնագրերը, ըստ ընտրության սահմանափակում են աշխատանքների որոշ (կամ ոչ մի) իրավունքներ, որոնցից ամենասահմանափակը հեղինակային իրավունքն է (copyright)։
  • Վեց հնարավոր դեպքեր, որոնք համախմբված են չորս կատեգորիաներում, սահմանում են դրանց տարբեր կիրառությունները՝
  • Հատկացում. պետք է լինի նախնական հեղինակի ստորագրությունը (ֆրանսիական իրավունքում այս ընտրությունը պարտադիր է),
  • Ոչ առևտրային. արգելված է առանց հեղինակի թույլտվության առևտրային շահույթ հետապնդել ստեղծված գործից,
  • Արգելված է գործի ձևափոխումը. չի թույլատրվում ամբողջական գործի մեջ ինչ-որ մաս ավելացնել, օր.՝ Օրինակի ստեղծումը (sampling) անհնար է,
  • Նմանօրինակի կիսում. կիսել գործի նմանօիրնակը՝ անպայմանորեն տարածելով նույն արտոնագրի ներքո։
  • Creative Commons-ի նպատակն է պարզ և օրինական ձևով քաջալերել աշխատանքների շրջանառությունը, փոխանակումն ու ստեղծարարությունը։ Creative Commons-ը վերաբերում է այն հեղինակներին, որոնք ցանկանում են կիսել իրենց աշխատանքը և հարստացնել անվճար հասանելի մշակութային և տեղեկատվական ընդհանուր ազգային հարստությունը։ Այսպիսով աշխատանքը հնարաբորություն է ստանում զարգանալ իր ամբողջ տարածման ընթացքում։
  • Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վճարի դիմաց թույլ տալ իրենց գործի հասարակական տարածումը, հեղինակային իրավունքի ընդհանուր համակարգն ավելի հարմար է, քան Creative Commons-ի արտոնագրերը։ Ցանկացած ոք, ով ստեղծել է ինչ-որ գործ (տեքստ, երաժշտություն, վիդեո, վեբ կայք, լուսանկար և այլն) և ցանկանում է պայմանագիր կնքել այդ գործի վերաբերյալ, կարող է օգտագործել Creative Commons-ի պայմանագրերը։ Սակայն հակառակ դրան, հնարավոր չէ օգտագործել Creative Commons-ի պայամանագիր մի գործի համար, որի նկատմամբ նա ոչ մի իրավունք չունի։

1999 - Քվեբեկի բնակչուհի Սելին Դիոնը պարգևատրվեց մրցանակով՝ տասը տարիների ընթացքում իր ալբոմները 100 միլիոն հատ վաճառելու համար։
1997 - «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխվեցին:
1991 - Ղազախստանը անկախացավ ԽՍՀՄ-ից:
1991 - ՄԱԿ-ը 111 կողմ ․ 25 դեմ ․ 13 ձեռնպահ ձայներով կասեցրեց 1975 թվականին ընդունած իր իսկ որոշումը՝ ըստ որի սիոնիզմը ռասիզմ էր համարվում։
1989 - Մոսկովյան գծանկարիչ Սերգեյ Արտոն 24 ժամ 2 րո­պե 30 վայրկ­յան ժա­մա­նա­կում առանց դա­դա­րի ՄՊՀ ու­սա­նող­նե­րի և աս­պի­րանտ­նե­րի 656 դի­ման­կար է նկա­րել:
1989 - Տիշոմիր քաղաքից սկսվեց ռումինական հեղափոխությունը։
1979 - Առաջին անգամ մարդը հաղթահարեց ձայ­նա­յին խո­չըն­դո­տը` տեղաշարժվելով Երկրի մա­կե­րև­ույթով:
1966 - Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից։

  • Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1)։

1947 - Ուիլյամ Հոքլին, Ջոն Բարդին և Ուոլտեր Բրատեյնը Bell Labs լաբորատորիայում առաջին անգամ ստեղծեցին երկբևեռ տրանզիստորը։
1946 - Քրիստիան Դիորը տեքստիլի արքա Մարսել Բուսակի աջակցությամբ Փարիզի Մոնտեն ավենյուում բացեց նորաձևության տուն։
1899 - Հիմնվեց «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ 
1809 - Հայտարարվեց Նապոլեոն I-ի և Ժոզեֆինա Բոգարնեի ամուսնալուծությունը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ