Պատմության այս օրը. դեկտեմբերի 18


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինը 2011 թվականին հրաժարական տվեց:
1994 - Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

  • Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:

1993  - Ադրբեջանական 60 000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

  • Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1976 - ԱՄՆ-ի էկրաններին հայտնվում հայտնի «Քինգ Քոնգ» ֆիլմը. գլխավոր դերում` Ջեսիկա Լանչ:
1970 - Իտալիայում օրինականացվեց ապա­հար­զանը:
1969 - Բրիտանիայում սպանության համար մահապատիժը հանվում է:
1966 - Հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:
1956 - Ճապոնիան դառնում է ՄԱԿ-ի անդամ:
1940 - Նացիստական Գերմանիայում հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսա» գործողությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:
1936 - Չինաստանից ԱՄՆ բերվեց Սու Լին անունով առաջին խո­շոր պանդան:
1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

1912 - ԱՄՆ-ը ագելեց իր տա­րածք մուտք գոր­ծել անգ­րա­գետ գաղ­թա­կան­նե­րին:
1892 - Առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:
1865 - Ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության 13­­­­-­րդ ուղ­­­ղումը, որն արգելեց ստրկությունը:
1806 - Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։
1787 - Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ