Պատմության այս օրը. դեկտեմբերի 21


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ինտերների և Youtube-ի պատմության մեջ առաջին անգամ մեկ տեսանյութի դիտումը գերազանցեց 1 միլիարդը։

  • Տեսանյութը հարավկորեացի կատարող PSY-ի՝ Պակ Չե Սանի «Gangnam Style» հոլովակն էր։

1970 - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպեցին Ռիչարդ Նիքսոնն ու Էլվիս Փրեսլին, որը հետագայում արտացոլվել է «Էլվիսը հանդիպում է Նիքսոնին» (1997) գեղարվեստական ֆիլմում։
1968 - «Ապոլոն 8» տիեզերանավը երկրից լուսին թռիչք կատարելով դարձավ առաջին տիեզերանավը, որն ապահով վերադարձավ լուսնից:
1967 - Փոխպատվաստված սր­տով առա­ջին հի­վան­դը՝ Լու­իս Վաշ­կանս­կին մա­հա­նում է վի­րա­հա­տու­թյու­նից 18 օր անց Քեյփ­թա­ու­նում (Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա):
1966 - ԽՍՀՄ-ում իրականացվեց «Լունա 13» միջմոլորակային կայանի բարեհաջող մեկնարկը։
1965 - ԽՍՀՄ-ում արձակվեց «Կոսմոս 101» Երկրի արհեստական արբանյակը։
1958 - Շառլ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիական Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ։
1937 - Տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի` Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):
1913 - Ամերիկյան «New York World» թերթում տպագրվեց առաջին խաչբառը, որը կազմել էր Արթուր Ուինը:
1898 - Պիեռ և Մարի Կյուրիները հայտ­նա­գործեցին ռադիումը:
1891
 - Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ անցկացնում են առաջին բասկետբոլային խաղը:
1846 - Ռոբերտ Լիսթոնը կատարեց առաջին անզգայացումով վի­րա­հա­տու­թ­յու­նը Եվրո­պայում:
1599 - Ինկվիզիցիայի դատի ժամանակ Ջորդանո Բրունոն հրաժարվում է հետ կանգնել իր գա­ղա­փարներից:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ