Պատմության այս օրը. դեկտեմբերի 25


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ երկու շաբաթ տեղի ունեցավ անոմալ երևույթ՝ տեղում էր սառցե անձրև։
1993 - Ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է ժողովրդական քվեարկությամբ 1993 թվականի դեկտեմբերի 12-ին:
1991 - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց:
1991 - Ուզբեկստանն անկախացավ ԽՍՀՄ-ից:
1990 - Համացանցի ծննդյան օրն է։

  • Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը։

1989 - Գնդակահարվեց Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշևսկուն կնոջ հետ, ով կառավարել է 1965-1989 թթ.: Չաուշևսկուն գորբաչովյան վերակառուցման սուր քննադատ էր:

1979 - Խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան. սկսվեց աֆղանական պատերազմը:
1977 - Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը Եգիպտոսում հանդիպում է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Անվար ալ-Սադատին:
1962 - Տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի առաջնադիտումը, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում:
1958 - Խորհրդային քրեական օրենսգր­քից հան­վեց «ազ­գի թշ­նա­մի» հաս­կա­ցու­թյու­նը, իսկ ազա­տազրկ­ման ժամ­կե­տը կրճատ­վեց` 25-ից 15 տա­րի:
1946 - ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ առաջին անգամ Եվրոպայում թողարկվեց ատոմային ռեակտորը։
1759 - Ֆիզիկոս Ջոզեֆ Ադամ Բրաունը ստացավ պինդ սնդիկ:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ