Պատմության այս օրը. դեկտեմբերի 26


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Հնդկական օվկիանոսում ավերիչ երկրաշարժ և ցունամի եղավ, որի հետևանքով զոհվեց մոտ 230.000 մարդ:
1991 - Պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:
1982 - «Թայմ» ամսագրի ավանդական հարցումների հա­մա­ձայն տարվա մարդ է ճանաչվում… համակարգիչը: 
1979 - Սովետական զորքերը մտան Աֆղանստան:
1967 - BBC հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Բիթլզ»-ի ֆիլմի` «Magical Mystery Tour»-ի պրեմիերան:
1933 - Պատենտավորվում է FM ռադիոն:
1939 - Երկրաշարժ Թուրքիայում:

  • Զոհվում է 30-40 հազար մարդ:

1898 - Մարիա և Պիեռ Կյուրիները հայտնագործեցին ռադիումը։
1831 - Միլանում կայացավ Վինչենցո Բելլինիի «Նորմա» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1825 - Սանկտ Պետերբուրգում ապս­տամ­բու­թյուն բարձ­րաց­րե­ցին դեկաբրիստները:
1783 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստյան Լենորմանը, որ կատարելագործել էր Ֆաուստ Վերնաչիոյի պարաշյուտը, Փարիզում թռավ շենքի տանիքից։

  • Դա պարաշյուտային առաջին թռիչքն էր։

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ