Պատմության այս օրը. դեկտեմբերի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Նեպալը հռչակվում է Դաշնային Դեմոկրատական ​​Հանրապետություն։
1999 - Սափարմուրադ Նիյազովը հռչակվեց Թուրքմենստանի ցմահ նախագահ։
1973 - Փարիզում հրատարակվում է Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագը» վեպ-ուսումնասիրությունը։
1968 - Բեյրութի միջազգային օդանավակայանում արշավանքի ժամանակ իսրայելական հատուկ ջոկատայինները ոչնչացրեցին 14 մարդատար ինքնաթիռ։
1917 - Բեսարաբիան հայտարարում է իր անկախությունը` Մոլ­դո­վական հանրապետություն անվան տակ:
1908 - Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների զոհվեց 100-200.000 մարդ:
1905 - Սոչիի Հանրապետության ձևավորում:
1895 - Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

  • 1895 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին կինոսեանսը ֆրանսիացի գործարանատերեր և հայտնագործողներ Օգյուստ և Լուի Լյումիերը ստացան լուսանկարային «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը: Հենց նույն օրը փարիզյան «Գրան-կաֆե»-ում Լյումիեր եղբայրները կազմակերպում են կարճամետրաժ ֆիլմերի առաջին կինոսեանսը: Ֆիլմերի շարքում էին «Գնացքի ժամանումը կայարան» և այլն:
  • Կա վարկած, որ «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի ցուցադրման ժամանակ սրահի հանդիսատեսը վեր է թռչել տեղից, քանի որ վախեցել են, որ գնացքը կարող է ճզմել նրանց:
  • Առաջին հրապարակային կինոսեանսի պատվին դեկտեմբերի 28-ը հռչակվեց որպես կինոյի միջազգային օր:

1895 - Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
1869 - Օհայոում (ԱՄՆ) Վիլյամ Սեմպլոմը արտոնագրում է մաստակը:
1612 - Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ