Պատմության այս օրը. օգոստոսի 20


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - «Ջեներալ Մոթորս» կորպորացիան հայտարարեց 700 հազար ավտոմեքենայների հետ կանչման մասին. 2000 թվականին թողարկած «Շևրոլե» և GMC պիկապներում ու միկրոավտոբուսներում հայտնաբերվել են անվտանգության բարձիկների անսարքություններ։
1998 - Ի պատասխան Աֆրիկայում ամերիկյան դեսպանատան դեմ կատարված ահաբեկչության, ԱՄՆ ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներով հարվածում են Սուդանում և Աֆղանստանում ահաբեկիչների ենթադրյալ օբյեկներին։ 
1998 - Կանադայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, ըստ որի Քվեբեկը չի կարող միակողմանիորեն որոշել Կանադայի կազմից դուրս գալ։ 
1991 - Էստոնիան անկախացավ ԽՍՀՄ-ից։
1988 - Պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:
1980 - Իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մասներն առաջին անգամ միայնակ հասավ Էվերեստի գագաթը՝ առանց թթվածնային դիմակ օգտագործելու։
1977 - ԱՄՆ-ում տիեզերք ուղարկեցին Voyager 2 տիեզերանավը՝ Արեգակնային համակարգության հեռավոր մոլորակներն ուսումնասիրելու նպատակով։
1975 - ՆԱՍԱ-ն դեպի Մարս ուղարկեց «Վիկինգ» տիեզերակայանը։
1969 - The Beatles-ի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով հանդիպեցին ձայնագրման ստուդիայում՝ ավարտելով «Abbey Road» ալբոմի աշխատանքները։

  • Վերջին երգը, որի վրա նրանք միասին աշխատեցին եղավ «I Want You (She’s So Heavy)» երգն էր։

1968 - Վարշավյան դաշինքի երկրների բանակը մտնում է Չեխոսլովակիա:
1960
- Երկիր վերադարձան տիեզերք ուղարկված առաջին կենդանի արարածները՝ Բելկա և Ստրելկա շնիկները։
1960 - Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։
1953 - Խորհրդային Միությունը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին։
1945 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը վավերացրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։
1940 - Մեխիկոյում մահացու վիրավորվեց Լև Տրոցկին։ Հաջորդ օրը նա մահացավ։
1925 - Բացվում է Հռոմի մետրոյի առաջին գիծը:
1916 - Ավստրիական ապակոդավորողները 38 ժամվա ընթացքում կոտրեցին իտալական բանակի նոր կոդը։
1912 - Թոմաս Էդիսոնն արտոնագրեց ֆոնոգրաֆն ու էլեկտրամարտկոցը։
1897 - Ռոնալդ Ռոսը հայտաբերում է մալարիայի հարուցիչը։
1896 - Արտոնագրվեց սկավառակով հեռախոսը։ 
1868 - ԱՄՆ-ում պաշտոնապես հայտարարվեց Հյուսիս-Հարավ պատերազմի ավարտը։
1857 - Սկանդալ «Չարի ծաղիկները» հրատարակության առիթով։

  • Շառլ Բոդլերին տուգանեցին «հասարակական բարոյականությունն անարգելու» համար։

1852 - Էրի լճում այլ շոգենավի բախվելու հետևանքով խորտակցվեց «Atlantic» (ԱՄՆ) շոգենավը։

  • Զոհվեցին ավելի քան 250 ուղևորներ։

1828 - Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։
636 - Ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ