Պատմության այս օրը. օգոստոսի 23


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1993 - Galileo տիեզերական սարքը լուսանկարեց հետագայում Դաքթիլ անունն ստացած (243) Իդա աստերոիդի արբանյակը, որը դարձավ առաջին հայտնաբերված աստերոիդի արբանյակը:
1991 - Բորիս Ելցինը կասեցնում է Կոմունիստական կուսակցության գործունեությունը և «Պրավդա» թերթի հրատարակումը։
1990 - Արևելյան Գերմանիան և Արևմտյան Գերմանիան հայտարարում են, որ միավորվելու են հոկտեմբերի 3-ին:
1989 - Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի երկու միլիոն բնակիչ ձեռք-ձեռքի տալով կազմում են Վիլնյուսից մինչև Տալլին ձգվող 600 կմ երկարության շղթա:
1984 - Խորհրդային այլախոհ ֆիզիկոս Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները դատապարտվեց 5-ամյա աքսորի։
1979 - Մեծ թատրոնի բալետի արտիստ Ալեքսանդր Գոդունովը փախավ ԽՍՀՄ-ից։
1962 - Լիվերպուլում Ջոն Լենոնն ամուսնացավ Սինտի Պաուելի հետ՝ Փոլ Մաքքարտնիի վկայությամբ։

  • 6 տարի անց մեկ օր առաջ Սինտիան ամուսնալուծվեց՝ Լենոնին մեղադրելով Յոկո Օնոյի հետ դավաճանության մեջ։

1939 - ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր:
1921 - Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպականպետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1913 - Կոպենհագենում բացվեց քանդակագործ Էդվարդ Էրիքսենի ստեղծած Ջրահարսի բրոնզե արձանը:
1839 - Միացյալ Թագավորությունը նվաճում է Հոնկոնգը:
1514 - Վանի մոտ գտնվող Չալդրանի ճակատամարտում Օսմանյան կայսրությունը պարտության է մատնում Սաֆավիյանների տերությանը և սահմանում է իր վերահսկողությունը Հայկական բարձրավանդակի և Միջագետքի վրա:
1303 - Լոնդոնում մահապատժի ենթարկվեց Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլիամ Ուոլլեսը։

  • Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջարի սիրտը» ֆիլմը։​​​​​

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ