Պատմության այս օրը. օգոստոսի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Սինգապուրում սկսվեց ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։
2003 - Լոնդոնում տեղի ունեցավ լայնամասշտաբ հոսանքազրկում։
2000 - Լոնդոնում սկսվեց Եվրոպայի ամենախոշոր փողոցային տոնախմբությունը՝ Նոթինգ-Հիլզբոսատոնը։
1994 - 290 տարի օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից դուրս եկավ կոպեկը։
1991
- Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տալիս ԽՍՀՄ կոմունիստական առաջնորդի իր պաշտոնից:
1990 - Իրաքը Քուվեյթը հայտարարում է իր նոր նահանգ։
1986 - Թինա Թյորներն արժանացավ Հոլիվուդի Փառքի ճեմուղու աստղի։
1976 - Մասաչուսեթում առաջին անգամ սինթեզվեց արհեստական գենը։
1968
- «The Doors»-ի «Hello, I Love You» սինգլը վաճառվեց միլիոն կրկնօրինակով։
1963 - Մարտին Լյութեր Քինգն արտասանում է իր նշանավոր «Ես մի երազանք ունեմ» (I have a dream) ճառը:

  • Մարտին Լյութեր Քինգը այս ճառով ելույթ է ունեցել Լինքոլնի հուշահամալիրի աստիճաններից Աշխատանքային տեղերի և ազատության Վաշինգտոնի երթի ժամանակ։ Քինգի ելույթը լավագույններից մեկն է համարվում պատմության մեջ և ամերիկյան հասարակության կողմից ճանաչվել է հռետորական արվեստի XX դարի լավագույն գործ։
  • «Թեև մենք խոչընդոտներ ունենք այսօր և կունենանք նաև վաղը, ես, միևնույնն է, երազանք ունեմ: Այդ երազանքը սերտորեն կապված է ամերիկյան երազանքի հետ:
  • Ես երազում եմ, որ մի օր այս ազգը կվերափոխվի և կապրի իր հետևյալ սկզբունքի իրական իմաստով. Պարզից էլ պարզ է, որ մարդիկ արարված են հավասար:
  • Ես երազում եմ, որ մի օր Ջորջիայի կարմիր բլուրներին նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրական սեղանի շուրջ:
  • Ես երազում եմ այն մասին, որ կգա մի օր և նույնիսկ Միսիսիպի նահանգը՝ այրող անարդարության ու կեղեքումից ուժասպառ, կվերածվի ազատության և արդարության օազիսի:
  • Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանք կդատվեն ոչ թե մաշկի գույնով, այլ ըստ իրենց անհատական հատկանիշների:
  • Ես այսօր երազում եմ:
  • Ես այսօր երազում եմ, որ մի օր Ալաբամայում՝ իր չարախինդ ռասիստներով ու նահանգապետով, որի շուրթերից դուրս են գալիս չեղյալ հայտարարելու և միջամտության բառեր, մի գեղեցիկ օր, հե՛նց Ալաբամայում, փոքրիկ սև տղաները և աղջիկները սպիտակ տղաների ու աղջիկների հետ որպես քույր ու եղբայր իրար ձեռք կբռնեն»:

1962 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը։
1937 - «Տոյոտա մոթորսը» դառնում է անկախ ընկերություն։
1924 - Վրաստանում հաստատված սովետական իշխանության դեմ տեղի է ունենում ապստամբություն, որը ձախողվում է։
1904 - Ամերիկյան Նյուպորտ քաղաքում առաջին անգամ վարորդը դատապարտվում է ազատազրկության արագությունը գերազանցելու համար։
1883 - Ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դառնում, որ տեսանելի է ԱՄՆ, Եվրոպայի որոշ տարծքներում և, նույնիսկ, Ճապոնիայում:
1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:
1733 - Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։
1565 - Հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը՝ Հյուսիսային Ամերիկայում եվրոպացիների առաջին մշտական բնակավայրը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ