Պատմության այս օրը. օգոստոսի 29


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ողջ աշխարհում տեղի ունեցան հազարավոր ֆլեշմոբեր՝ ի հիշատակ Մայքլ Ջեքսոնի։
2005
- «Քաթրինա» փոթորիկն ավերածություններ է գործում ԱՄՆ արևելյան ափերին, զոհվում է 1836 մարդ:
2001 - Հայտնաբերվեց մարդու երկարակեցության գենը։
1991 - Ղազախստանում փակվեց Սեմիպալատինսկի միջուկային ռազմական վարժադաշտը։
1982 - Դարմշտադտի (Արևմտյան Գերմանիա) գիտնականները հայտարարեցին Մենդելեևի պարբերական աղյուսակի 109-րդ տարրի՝ մեյտներիումի հայտնագործման մասին։
1966 - The Beatles-ը Քենդլսթիքում (Սան-Ֆրանցիսկո) տվեց իր վերջին համերգը՝ ավարտելով այն Փոքրիկ Ռիչարդի «Long Tall Sally» երգով։
1949 - Սովետական Միությունը Սեմիպալատսկում փորձարկում է իր առաջին միջուկային ռումբը՝ РДС-1-ը:
1949 - Հարասլավիան դիմեց ԱՄՆ-ին՝ ֆինանսական օգնություն խնդրելով վերացնելու խորհրդային տնտեսական շրջափակման հետևանքները։
1946 - ՄԱԿ-ի անդամ դարձան Շվեդիան, Աֆղանստանը և Իսլանդիան։
1941 - Նացիստական Գերմանիան զավթում է Էստոնիայի մայրաքաղաք Տալինը։
1932 - Սուրամի լեռնանցքով (Վրաստան) անցավ առաջին էլեկտրագնացքը։
1929 - «Կոմս Ցեպելին» գերմանական դիրիժաբլն ավարտեց առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1926 - Նեպալում վերացվեց ստրկությունը։
1907 - Քվեբեքում փլուզվում է կառուցվող կամուրջը, զոհվում է 75 աշխատող։
1885 - Գերմանացի գյուտարար Գոտլիբ Դայմլերն արտոնագրեց առաջին մոտոցիկլը:
1883
- Օտավայում Թոմաս Ահրենը ցուցադրեց առաջին էլեկտրասալիկը։
1831
- Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:
1698 - Պետրոս Մեծը ենթականերին հրամայեց սափրել մորուքները և եվրոպական հագուստ կրել։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ