Պատմության այս օրը. օգոստոսի 30


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2001 - Սան Խոսեի դատարանը պաշտոնական մեղադրանք ներկայացրեց ռուս ծրագրավորող Դմիտրի Սկլյարովի և մոսկովյան «Էլկոմսոֆթ» ընկերության դեմ՝ «Adobe» ֆիրմայի առևտրային ապրանքների պաշտպանությունը կոտրելու համար։
1995 - Համարվում է «Օպերա» դիտարկիչի ստեղծման օր:
1993 - Էյֆելյան աշխարակ բարձրացավ 150 միլիոներորդ այցելուն։
1973 - Քենիայում արգելվեց փղերի որսը։
1969
- 120.000 հազար մարդ մեկնեց Տեխաս՝ մասնակցելու միջազգային ռոք փառատոնին։
1968
- Թողարկվում է «Beatles»-ի «Hey Jude» երգը։ Սինգլի համաշխարհային կրկնօրինակը 1968 թվականին կազմեց 6 միլիոն և բոլոր հիթ-շքերթների առաջատարն էր։

  • Փոլը գրել է այն 1968-ի հունիսին, երբ իր Աստոն Մարտինով գնում էր Ուեյբրիջ, որպեսզի հանդիպի Սինտիա Լենոնին և նրա որդուն: Ճանապարհին նա սկսում է մտածել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և այն օրերի մասին, երբ նա Լենոնի հետ նրա տանն էր գրում երգեր:
  • Իմ տնից իրենց տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր: Ես միշտ անջատում էի ռադիոն և վարելու ընթացքում փորձում էի երգ հորինել: Ու ես սկսեցի երգել «Հեյ, Ջուլ (Ջուլիան), մի անհանգստացիր, վերցրու տխուր երգ և այն ավելի լավը դարձրու»: Դրանք լավատեսական, հույսով լի խոսքեր էին Ջուլիանի համար. «Այո՛, ընկերս, քո ծնողները բաժանվել են: Հասկանում եմ, թե ինչ ես դու զգում, բայց ժամանակի հետ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա»:
  • Ի վերջո ես «Ջուլ»-ը փոխարինեցի «Ջուդ»-ով: «Օկլահոմայի» հերոսներից մեկի անունը Ջուդ էր, և ինձ դուր էր գալիս այդ անունը:
  • «Երբ ես ավարտեցի երգը, երգեցի Ջոնի համար, սակայն կարծում էի, որ նրա վրա դեռ պետք է աշխատել: Այնտեղ կար այսպիսի տող. «the movement you need is on your shoulder»: Ես նայեցի Ջոնին ու ասացի. «Այս հատվածը ես պատրաստվում եմ ուղղել»: Ջոնն ասաց. «Ինչու՞»: «shoulders բառը արդեն եղել է տեքստում: Եվ հետո, հիմար արտահայտություն է, ես կրկնում եմ այն թութակի պես: Ես կփոխեմ այն»: Բայց Լենոնը պատասխանում է. «Չփորձվե՛ս: Դա լավագույն տողն է երգում: Ես հասկանում եմ, թե ինչ ես դու ուզում ասել, և դա հիանալի է»: Ահա թե ինչով է ինձ դուր գալիս Ջոնը. ամեն անգամ, երբ ես ուզում էի դեն նետել որևէ տող, նա ասում էր, որ հենց դա է ամենալավը: Ես նայեցի այդ տողերին Ջոնի աչքերով: Եվ հիմա, երբ կատարում եմ այդ երգը, այդ տողերի ժամանակ հիշում եմ Ջոնին և տխրում եմ»:

1957 - ԽՍՀՄ-ում արտասահմանցիների համար բացվեցին 5 քաղաքներ։
1928 - Ջավահարլալ Ներուն պահանջեց Հնդկաստանի անկախությունը։ Ստեղծվեց Հնդկաստանի Անկախության Լիգան։
1918 - Կին հեղափոխական Ֆաննի Կապլանը մահափորձ կատարեց Վլադիմիր Իլյիչ Լենինի վրա:
1877 - Ֆրանսիացի ինքնուս գյուտարար Էմիլ Ռենոն արտոնագրեց պրակսինոսկոպը՝ մուլտիպլիկացիայի նախահայրը։
1860 - Սկսեց գործել բրիտանական առաջին տրամվայը (Birkenhead Street)։
1700 - Ռուսաստանի և Շվեդիայի միջև սկսեց Հյուսիսային պատերազմը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ