Հինգշաբթի, հոկտեմբերի 22


Հինգշաբթի, հոկտեմբերի 22։ Տարվա 295-րդ օրն է, 43-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 71 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)օրվա անունը՝ Կորդուիք, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Հոկտեմբերի 22-ը արևային 6-րդ օրն է։ 

  • 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։
  • Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։
  • Խմելու օր է։
  • Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։
  • Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։
  • Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ:
  • Օրվա թվերն են՝ 6, 20, 51:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 6-րդ արևային օրը. Օլիվեր Կրոմվել, Վոլտեր, Սիմոն Բոլիվար, Մայքլ Ֆարադեյ, Ֆերենց Լիստ, Սառա Բեռնար, Կոնրադ Ռենտգեն, Էլլա Ֆիցջերալդ, Ֆեդերիկո Ֆելինի։ Հայերից՝ Անդրանիկ Օզանյան, Շավարշ Կարապետյան, Գալուստ Գյուլբենկյան, Համո Բեկնազարյան, Օհան Դուրյան, Պարույր Սևակ:

Արևածագ՝ 7:20, արևամուտ՝ 18:12: Ճիշտ կեսօրը՝ 12։46։ Օրվա տևողությունը՝ 10:52 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Հոկտեմբերի 22-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել: 

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։
  • Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 14°27'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ 12:36-ից և կավարտվի հոկտեմբերի 22-ին՝ 13:36-ին։
Լուսնի ծագումը՝ 13:36։ Լուսնի մարումը՝ 22։56։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 117.2°, բարձրությունը = -5.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 37 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 378.561 կմ, երեկ՝ 372.511 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.050 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 5 օրական 12 ժամական 99 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ 18:49-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: