Հինգշաբթի, նոյեմբերի 19


Հինգշաբթի, նոյեմբերի 19։ Տարվա 323-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 43 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Նոյեմբերի 19-ը արևային 4-րդ օրն է։ 

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է:
  • Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները:
  • Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։
  • Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը:
  • Թվերն են՝ 15, 39, 40, 46։
  • Արևային 4-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Լեոնարդո դա Վինչի, Ուիլյամ Շեքսպիր, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էդիթ Պիաֆ, Ինդիրա Գանդի, Սոֆի Լորեն, Միրեյ Մաթյե, Լենին, Սերգեյ Պրոկոֆև, Անատոլի Կարպով, Գալինա Ստարովոյտովա: Հայերից՝ Րաֆֆի, Հասմիկ, Կարպ Խաչվանքյան, Առնո Բաբաջանյան, Կարեն Դեմիրճյան։

Արևածագ՝ 7:52, արևամուտ՝ 17:42: Ճիշտ կեսօրը՝ 12։47։ Օրվա տևողությունը՝ 9:50 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Նոյեմբերի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։
  • Տկարները կտանջվեն։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Այծեղջյուր համաստեղությունում է՝ 23°0'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը: 

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 18-ին՝ 11:22-ից և կավարտվի նոյեմբերի 19-ին՝ 12:19-ին։
Լուսնի ծագումը՝ 12:19։ Լուսնի մարումը՝ 21:43։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 119.8°, բարձրությունը = - 2.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 22 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 376.743 կմ, երեկ՝ 370.620 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 6.123 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 4 օրական 02 ժամական 52 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: