Հինգշաբթի, օգոստոսի 20

Այսօր 20.08.2020   09:00   68

Հինգշաբթի, օգոստոսի 20: Տարվա 233-րդ օրն է, 34-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 133 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, այն թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան տալիս է փառք, պատիվ, հաջողություններ հասարակության մեջ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Բայց եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ որ ամեն ինչ լավ է լինելու, սիրտը կհուշի, որը կօգնի նաև լուծել սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), օրվա անունը՝ Արագած, շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Օգոստոսի 20-ը 3-րդ արևային օրն է։ 

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ 
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։
  • Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը:
  • Հագուստի համար նախընտրելի են  բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։
  • Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը:
  • Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 3-րդ արևային օրը. Իմանուիլ Կանտ, Ռիխարդ Վագներ, Արթուր Կոնան-Դոյլը, Շառլ Գունո, Արթուր Շոպենհաուեր, Ջանեթ Ջեքսոն, Կոնստանտին Ստանիսլավսկի, Իոսիֆ Ստալին, Յուրի Նիկուլին, Էլդար Ռյազանով։ Հայերից՝ Գուսան Շերամ, Վահան Թեքեյան, Հովսեփ Օրբելի, Տիգրան Պետրոսյան, Արտավազդ Փելեշյան, Հենրիխ Մխիթարյան։

Արևածագ՝ 6:18, արևամուտ՝ 19:51: Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 13:33 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։
  • Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 14°25'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 20-ին՝ 07:26-ից և կավարտվի օգոստոսի 21-ին՝ 08:40-ին։
Լուսնի ծագումը՝ 07:26։ Լուսնի մարումը՝ 21։05։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 125.0°, բարձրությունը = 47.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 364.360 կմ, երեկ՝ 366.657 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.297 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 1 օրական 45 ժամական 15 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         օգոստոսի 20, Հինգշաբթի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon