Բոլոր տոները. ապրիլի 12


Միջազգային

Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրը (International Day of Human Space Flight)

  • Ապրիլի 12-ն աշխարհում նշվում է որպես Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր։ Այն խորհրդանշում է գիտության և այս ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: 
  • 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ։
  • Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: 
  • ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը: Նա առաջարկել է ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ՝ Տիեզերագնացության համաշխարհային օր սահմանելու նախաձեռնությամբ:
  • 1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր: 

Մարդու տիեզերք թռչելու միջազգային օրը (International Day of Human Space Flight)

  • Այս միջազգային օրը ՄԱԿ-ի միջազգային իրադարձություններից մեկն է: Այն ամեն տարի նշվում է ապրիլի 12-ին ՝ մարդու առաջին տիեզերական թռիչքի տարեդարձին: Յուրի Գագարինն առաջին մարդն էր, ով թռավ տիեզերք: 

Անապաստան երեխաների միջազգային օրը (International Day for Street Children)

  • Ապրիլի 12-ը հատուկ օր է՝ նվիրված ամբողջ աշխարհի միլիոնավոր անապաստան երեխաներին: 2012 թվականից նշվող այս օրը հնարավորություն է տալիս ընունելու նրանց արժանապատվությունն ու մարտահրավերը՝ ի դեմս աննկարագրելի դժվարությունների:

Կուղբի համաշխարհային օրը (World Hamster Day) *
Ռազմական ծախսերի գործողությունների համընդհանուր օրը (Global Day of Action on Military Spending) *
Գիտակցված երազների միջազգային օրը (International Lucid Dreaming Day) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի

  • Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):
  • Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):
  • Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
  • Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-04, 2024-03-26, 2025-04-15, 2026-03-31, 2027-03-23, 2028-04-11, 2029-03-27, 2030-04-16:

Հրեական (Իսրայել) - Զատիկ (Պեսախ) *
Ուղղափառություն - Սուրբ Հովհաննես Լեստվիչնիկի հիշատակը *

Սլավոնական - Իվան Լեստվինչիկ *

Ազգային

ԱՄՆ - Ուժգին քամու ազգային օրը (National Big Wind Day) 

  • Մեծ քամու օրն ԱՄՆ-ում ամեն տարի նշվում է Երկիր մոլորակի վրա աննախադեպ քամի գրանցելու օրը: 1934-ի ապրիլի 12-ի կեսօրին Վաշինգտոնի լեռան աստղադիտարանն արձանագրել է քամու 231 ժամ / վրկ արագություն:

Բոլիվիա - Երեխաների օրը (Children’s Day) 

  • Բոլիվիան, ինչպես Հարավային Ամերիկայի մյուս երկրները, բախվում է երեխաների բռնության և նրանց իրավունքների ոտնահարման հետ: Երեխաների պաշտպանության օրը ստեղծվել է երեխաների շահագործումը դադարեցնելու և նրանց իրավունքների մասին հիշեցնելու համար: 

Լիբերիա - Ազատության ազգային օրը (National Redemption Day) 

  • Ազգային ազատագրման օրը լիբերական տոն է, որը նշվում է ապրիլի 12-ին: Այն նվիրված է Սամուել Դոուի գլխավորությամբ 1980-ի հեղաշրջման տարեդարձին և Լիբերիայի երկրորդ հանրապետության ստեղծմանը:

Ռուսաստան - Արևի շողերով հյուսելու օրը

  • Արևի շողերից կարելի է հյուսել ինչ հոգին ցանկանա։ Արևի շողերից լավ է ստացվում երջանկության և ուրախության ժանյակ, լավ տրամադրություն և փոքրիկ անմեղ չարաճճիություններ հյուսելը: Ինչ-որ անհասկանալի ձևով շողերը կարող են խառնվել կոշտ նյութական աշխարհի թելերին՝ ցանկացած երևույթ վերափոխելով լույսի ու ջերմության։ Թող այսօր արևի շողերը բավարար լինեն բոլորին: Հատուկ հմտությունները հյուսելու համար պետք չեն։ Բավ է միայն ցանկությունն ու բարի կամքը։

Այլ տոներ

  • ԱՄՆ - Կոլորադո նահանգի ազգային օրը (National Colorado Day) *
  • ԱՄՆ - Մատուտակի ազգային օրը (National Licorice Day) *
  • ԱՄՆ - 12 թվի ազգային օրը (National for Twelves Day) *
  • ԱՄՆ - Վայրի վայրերով զբոսնելու ազգային օրը (National Walk on Your Wild Side Day) *
  • ԱՄՆ - Ամեն ինչ թողնելու և ընթերցանության անցնելու օրը (D. E. A. R. Day) *
  • Բելառուս - Տիեզերագնացության օրը
  • Իռլանդիա - Զատկի ապստամբության տարեդարձը (Anniversary of the Easter Rising) *
  • Ղազախստան - Գիտության աշխատողների օրը *
  • Պերու - Երեխաների օրը (Children’s Day) *
  • Ռուսաստան - Տիեզերագնացության օրը
  • Ռուսաստան - Հակաօդային պաշտպանության զորքերի օրը *
  • Ուկրաինա - Հրթիռատիեզերական ոլորտի աշխատողների օրը *

* Տոների մասին մանրամասն