Բոլոր տոները. ապրիլի 13


Միջազգային

Ռոք-ն-ռոլի համաշ­խար­հային օրը (World Rock-n-Roll Day)

  • Ապրիլի 13-ը համարվում է Ռոքնռոլի համաշխարհային օրը։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954թ.-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում:
  • Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկոյան Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոքնռոլ:
  • Նրա շնորհիվ դիմակավորված ռիթմ-էնդ-բլյուզը հնչում է ամբողջ ուժով`   դառնալով բոլորին հասանելի՝ անկախ մաշկի գույնից: Չնայած նրան, որ դժվար է նշել այս ոճի առաջացման որոշակի ժամկետ, սակայն մասնագետները շատ հաճախ առաջնությունը տալիս են 1951թ.-ին՝ Այք Թյորների "Rocket 88" երգի ձայնագրության տարեթվին:
  • Մինչև այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական և ոճային մեծ ազդեցություն է ուեցել ամբողջ աշխարհի վրա։ 1960-ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր և նոր կյանք ներմուծեց բրիտանական "The Beatles" խումբը:

Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը (Plant Appreciation Day)

  • Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 13-ին: Բույսերը մեր ընկերներն ու գործընկերներն են: Մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Բույսերը կլանում են ածխաթթու գազը և թթվածին են առաջացնում:
  • Ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարման իրազեկման միջազգային օրը (International FND Awareness Day) *
  • Նոր տարին Հարավային ևՀարավարևելյան Ասիայում (New Year in South and Southeast Asia) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ չորեքշաբթի

  • Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):
  • Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-05, 2024-03-27, 2025-04-16, 2026-04-01, 2027-03-24, 2028-04-12, 2029-03-28, 2030-04-17:

Կաթոլիկություն - Հռոմի պապի Մարտին Դավանողի հիշատակը
Հինդուիզմ - Վասանտա Նավարատի՝ Աստվածամոր գարնանային ինը գիշերը (Vasanta Navaratri) *
Մահմեդականություն - Ռամադան՝ մահմեդականների ծոմապահության սկիզբը *
Ուղղափառություն - Սուրբ Խրատիայի հիշատակը *
Սլավոնական - Իպատիա Հրաշագործ *

Ազգային

  • ԱՄՆ - Թոմաս Ջեֆերսոնի ազգային օրը (National Thomas Jefferson Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան կրեդոյի օրը (American’s Creed Day)
  • ԱՄՆ - Սպիտակ տանը Զատիկի ձու գլորելու օրը (White House Easter Egg Roll) *
  • ԱՄՆ - Դեղձով կոբլերի ազգային օրը (National Peach Cobbler Day) *
  • ԱՄՆ - Ճաշի պլանավորման ազգային օրը (National Make Lunch Count Day) *
  • ԱՄՆ - «Էրուդիտ» խաղի ազգային օրը (National Scrabble Day) *
  • ԱՄՆ - Զեֆիրի օրը (Peeps Day) *
  • Էկվադոր - Ուսուցչի օրը *
  • Թաիլանդ - Սոնգկրան (Songkran) *
  • Լաոս - Լաոսական Նոր Տարի (Lao New Year) *
  • Լեհաստան - Խատինի զոհերի համաշխարհային օրը *
  • Կամբոջա - Կխմերական Նոր տարի (Khmer New Year) *
  • Կանադա - Զեֆիրի օրը (Peeps Day) *
  • Հարավային Աֆրիկա - Ընտանիքի օրը (Family Day) *
  • Հնդկաստան - Վայսախի (Vaisakhi) *
  • Հնդկաստան - Սաջիբու Նոնգմա Պանբա (Sajibu Nongma Panba) *
  • Հնդկաստան - Բիջու Փառատոն (Biju Փառատոն) *
  • Հնդկաստան - Բոհագ Բիհու (Bohag Bihu) *
  • Մյանմար - Թինգյան (Thingyan) *
  • Նեպալ - Սոնգկրան (Songkran)
  • Ռուսաստան - Ռուսաստանում տրոլեյբուսի ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Բարերարի և բարեգործության օրը *
  • Ռուսաստան - Անխռով ոգու հետ հաղորդակցման օրը 

Ոգու խաղաղության համար փոքր ինչ հանգիստ գտնելու իսկական ժամանակն է։ Ասենք, հրավիրել նրան միասին հետաքրքիր գիրք կարդալու։ Կամ նստել մոմերի շուրջ: Շատ բաների կարող է մասնակցել Անխռովության բարի ոգին։ Նա սիրում է խաղալ երեխաների, կենդանիների հետ, կարողանում է խոսել թռչունների հետ և պատրաստել հրաշալի շոկոլադ: Նրա ձեռքից ամեն ինչ գալիս է՝ կարող է անխռով սոսնձել պաստառներ, սանրել աղջիկների երկար վարսերը, անտրտունջ լվանալ հատակը և բացարձակ հանգստությամբ ասեղնագործել։ Այդ ոգուն բավականին հեշտ է կանչելը՝ պարզապես պետք է հետաձգել բոլոր անօգուտ գործերը, զբոսանքի ուղարկել բոլոր տագնապալի մտքերը և օդափոխել հոգին մռայլ վախերից ։ Եվ Անխռովության բարի ոգին անպայման կգա, նույնիսկ երբ շուրթերին մոտեցնեք թարմ թեյի կամ սուրճի բաժակը

  • Սլովակիա - Անարդարացի հետապնդվողների օրը (Unfairly Prosecuted Persons Day) *

* Տոների մասին մանրամասն