Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 2

Տոներ 02.04.2021   09:00   32

Միջզգային

Ման­կա­կան գր­քի մի­ջազ­գա­յին օրը (International Children's Book Day)

  • Սկսած 1967 թվականից՝ Մանկական գրքի միջազգային խորհրդի  (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ և որոշմամբ ապրիլի 2-ին՝ հանրահայտ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը (International Children's Book Day): Այդ օրը միջոցառման կազմակերպիչները, առանձնահատուկ ոգևորությամբ ընդգծելով փոքր տարիքից լավ գրքեր կարդալու անհրաժեշտությունը, քարոզում են մանկական գրքի անփոխարինելի դերը Երկիր մոլորակի նոր սերունդների ոգու և ինտելեկտի ձևավորման հարցում: Բացի այդ, այս տոնը նպատակ ունի գրավել երեխաների ուշադրությունը դեպի գրականություն, գրքի արվեստ և գրքի մշակույթ:
  • Մեր օրերում մանկական գրականությունը մի ամբողջ առանձին ուղղվածություն է: Եվ ամեն տարի IBBY Ազգային ստորաբաժանումներից մեկն ստանձնում է Մանկական գրքի միջազգային օրվա միջազգային հովանավոր դառնալու պատիվը: Յուրաքանչյուր տարի որոշվում է տոնի թեմա, հրավիրվում է հովանավոր երկրից հայտնի հեղինակ, որպեսզի գրի ուղերձ աշխարհի բոլոր երեխաներին: Հրավիրվում է նաև հայտնի նկարիչ, ով ստեղծում է Մանկական գրքի միջազգային օրվա ցուցանակ: Հետագայում այդ նյութերն օգտագործվում են գրքի հանրայնացման և աշխարհում գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:

Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օրը (World Autism Awareness Day)

  • 2008 թվականից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օր։ Օրը նշելու գաղափարը ՄԱԿ-ին էր առաջարկել Քաթարը 2007 թվականին: Օրվա նպատակը մարդկանց ուշադրությունը նման խնդիր ունեցող մարդկանց օգնելուն ուղղելն է, նրանց կյանքի որակը բարելավելը: Բուն տերմինի՝ «autismus»-ի հեղինակը շվեյցարացի հոգեբույժ Էյգեն Բլեյլերն է, որն ստեղծել է եզրը 1910 թվականին:
  • Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարումն է, որը դրսևորվում է կյանքի առաջին երեք տարում: 

​​​​​​​Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ Ուրբաթ

  • Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:
  • Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
  • Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-15, 2023-04-07, 2024-03-29, 2025-04-18, 2026-04-03, 2027-03-26, 2028-04-14, 2029-03-30, 2030-04-19:


Այլ

Միջազգային

  • Ճանապարհների տեխնիկական սպասարկման միջազգային օրը (International Road Maintenance Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Հինդուիզմ - Ռամնավամի (Rama Navami) *
  • Կաթոլիկություն - Չարչարանաց ուրբաթ (Ավագուրբաթ) *
  • Լյութերականություն - Չարչարանաց ուրբաթ (Karfreitag) *
  • Ուղղափառություն - Ֆոտինայի (Սվետլանա) նահատակության օրը *
  • Սլավոնական - Ֆոտինյա Կոլոդեզնիցա *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆլորիդայի պետականության օրը (Pascua Florida Day) *
  • ԱՄՆ - Հաշտության ազգային օրը (National Reconciliation Day) *
  • ԱՄՆ - Դոլարի ծննդյան օրը (US Dollar birthday) *
  • ԱՄՆ - Խաբելու օրը (Tell a Lie Day) *
  • ԱՄՆ - Սննդամթերքի մենեջերին սիրո օրը (Love Your Produce Manager Day) *
  • ԱՄՆ - Կզաքիսի ազգային օրը (National Ferret Day) *
  • ԱՄՆ - Դոնդողով գետնանույշի յուղի ազգային օրը (National Peanut Butter and Jelly Day) *
  • ԱՄՆ - Բուրիտոյի ազգային օրը (National Burrito Day) *
  • Արգենտինա - Մալվինյան կղզիների օրը (Malvinas Day) *
  • Բելառուս - Ռուս և բելառուսի ժողովուրդների միասնության օրը *
  • Թաիլանդ - Թայլանդական ժառանգության պահպանման օրը (Thai Heritage Conservation Day) *
  • Իրան - Բնության օրը (Sizdah Be-dar) *
  • Ռուսաստան - Ռուս և բելառուսի ժողովուրդների միասնության օրը *
  • Ռուսաստան - Նարնջային սառցալուլաների օրը *
  • Վիետնամ - Հունգների թագավորների հիշատակության օրը (Hnng Kings Commemoration Day) *
  • Ուկրաինա - Կինոլոգների օրը (День кінолога в Україні) *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 2

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon