Բոլոր տոները. ապրիլի 20


Միջազգային

  • Կլիմայական ֆանտաստիկայի միջազգային օրը (International Cli-Fi Day)

Կլիմայական ֆանտաստիկայի միջազգային օրը (International Cli-Fi Day)
Ժողովրդական լեզվով «կլիմատ ֆանտաստը»՝ Կլիմայական ֆանտաստիկան կլիմայի փոփոխությանը և գլոբալ տաքացմանը վերաբերող գրականությունն է: Cli-Fi միջազգային օրը ամենամյա գլոբալ իրադարձություն է: Սա cli-fi-ի վեպերի և ֆիլմերի միջոցով հանրային տեղեկացման օրն է՝ մարդկությանը պատմելու այն վտանգների մասին, որոնց կբախվենք գլոբալ տաքացման արդյունքում, եթե հիմա ոչինչ չանենք այն կանգնեցնելու համար:

  • Չինարենի օրը (Chinese Language Day)

Չինարենի օրը նշվում է ամեն տարվա ապրիլի 20-ին։ Այն հիմնադրել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմակերպությունը։ ՄԱԿ-ը և նրա դուստր կազմակերպությունները այս օրը խթանում են լեզվական և մշակութային բազմազանությունը՝ ցուցադրելով բոլոր վեց պաշտոնական լեզուների պատմությունն ու գրական մշակույթը:​​​​​​​

  • 4/20 (Cannabis Culture Holiday)

Այլ տոներ

  • ԱՄՆ - Կրկնակների ազգային օրը (National Look-Alike Day)

Կրկնակների ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 20-ին։ Այս օրը ստեղծվել է որևէ մեկին ընդօրինակելով զվարճանալու համար։ Այն նվիրված է բոլոր նրանց, ովքեր փորձում են նմանվել մեկ այլ մարդու։ Ամենահայտնի «կրկնակներից» է Էլվիս Փրեսլին՝ ռոք-ն-ռոլի արքան։ 

  • ԱՄՆ - Չեդեր պանրով տապակած կարտոֆիլի ազգային օրը (National Cheddar Fries Day) 
  • ԱՄՆ - Շրջված արքայախնձորով կարկանդակի ազգային օրը (National Pineapple Upside Down Cake Day) 

​​​​​​​​​​​​​​Շրջված արքայախնձորի կարկանդակի ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 20-ին ։ Ամերիկացիները վայելում են այս գարնանային կարկանդակը 1900-ից, երբ շատ Կարկանդակներ պատրաստվում էին չուգունե տապակներում:

  • ԱՄՆ - Լիմական լոբու ճանաչման ազգային օրը (National Lima Bean Respect Day) 
  • ԱՄՆ - Բոստոնյան մարաթոն (Boston Marathon) 
  • Բերմուդյան կղզիներ - Բիբարի օրը (Pepper Day) 
  • Չինաստան - Օդապարուկների միջազգային փառատոն (Weifang International Kite Festival) 

Օդապարուկների միջազգային փառատոնը ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է ապրիլի 20-25-ը Շանդուն նահանգի Վեյֆան քաղաքում: Չինաստանը հայտնի է որպես օդապարուկների համաշխարհային մայրաքաղաք, իսկ Վեյֆան քաղաքը Չինաստանում համարվում է օդապարուկների ծննդավայրը։

  • Ռուսաստան - Արյան դոնորի ազգային օրը

​​​​​​​​​​​​​​Այս ազգային տոնը հիմնադրվել է ի հիշատակ արյան առաջին փոխներարկման, որը հաջողությամբ կատարել է Ա. Մ. Վոլֆը 1832 թվականին: Արյան դոնորի ազգային օրը սահմանվել է 2007 թվականի փետրվարի 20-ին դոնորության և արյան ծառայության խնդիրների վերաբերյալ «Կլոր սեղանի» ընթացքում և այդ ժամանակվանից նշվում է ամեն տարի ապրիլի 20-ին:

  • Ռուսաստան - Բարության գարնանային շաբաթը 
  • Ռուսաստան - Կյանքի իմաստը փնտրելու օրը 

​​​​​​​​​​​​​​Կյանքի իմաստի որոնման օրը նշվում է ամեն տարի ապրիլի 20-ին։ Տոնի ստեղծողները և դրա առաջացման պատճառներն անհայտ են: Ավանդաբար մարդն ապրում է առանց մտածելու, թե ինչի վրա է վատնում անգնահատելի ժամանակը։ Միայն ծերության հասնելուց հետո են մարդիկ ափսոսում անգնահատելի ժամերի, օրերի, տարիների համար։ Ծերության հոմանիշը իմաստությունն է: Բայց ինչ անել, երբ կյանքն արդեն անցել է։ Մնում է այն փոխանցել աճող սերնդին։ Տոնը կոչ է անում մտածել ժամանակի և Մարդկային ժառանգության մասին։ Օրվա թեման պարունակում է սերունդների հարցը, որին այդպես էլ ուրույն պատասխան չի տրվել։ Այն շարունակում է հուզել գիտնականներին, փիլիսոփաներին, բանաստեղծներին և գրողներին։ Կյանքի իմաստի մասին դեռևս մտածում էր հույն փիլիսոփա Սոկրատեսը։ Արիստոտելն ու Էպիկուրը նույնպես մտահոգված էին այս թեմայով: Ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ջեյմսը կարծում էր, որ իմաստն արժե ստեղծել, այլ ոչ թե փնտրել։ Նման հարցադրումը բազմիցս դարձել է թեժ բանավեճերի և մտորումների թեմա։ Կրոնն ունի իր մոտեցումներն ու տեսությունները կյանքի իմաստի և նրա որոնումների վերաբերյալ։ Ընդ որում, երբեմն նրանք հակասում են միմյանց։

  • Կանադա, Միացյալ Թագավորություն - Կամավորների ճանաչման օրը (Volunteer Recognition Day) 
  • Նիդերլանդներ - Թանգարանների ազգային օրը (National Museum Weekend) -

Ապրիլի 20-ի տոների մասին՝ այստեղ։