Բոլոր տոները. 28 ապրիլ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը (World Day for Safety and Health at Work)

  • Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրն ամենամյա միջազգային արշավ է` նպաստելու անվտանգ, առողջ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծմանը: Հաշվարկվել է, որ աշխատանքային օրերի կորուստները, կապված աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման հետ, կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 4 տոկոսը, իսկ որոշ երկրներում՝ մինչև 6 տոկոսը:

Տիեզերական զբոսաշրջիկի օրը

  • Աշխարհի առաջին ուղեծրային տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի գործարար Դենիս Տիտոն, 2001 թվականի ապրիլի 28-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավով Վիրջինիայի Space Adventures ընկերության միջնորդությամբ 20 միլիոն դոլար արժողությամբ գործարքով մեկնարկեց Միջազգային տիեզերակայան:

Կենսաբանական ժամացույցի օրը (Biological Clock Day) 

  • Կենսաբանական ժամացույցը պահպանում է կանոնավոր քունն ու արթնացումը, որը համապատասխանում է օրվա Երկրի լուսաբացին ու մայրամուտին։ Գիտականորեն այն հայտնի է որպես ցիրկադային ռիթմ, որը վերահսկում է լույսը, ջերմաստիճանը և շրջակա միջավայրի այլ գործոնները, որոնք ազդում են զգոնության, էներգիայի մակարդակի, սովածանալու և մոտիվացիայի վրա: Ժամանակակից աշխարհը կարող է խափանել կենսաբանական ժամացույցի հավասարակշռությունը, այնպես որ տոնեք այս օրը, կարգավորելու ձեր կենսաբանական ժամացույցը:

Օդորոկիչի ծննդյան օրը

  • Առաջին էլեկտրական օդորակիչը 1902 թվականին ստեղծվել է Վիլիս Հևիլենդ Քերիերի կողմից։ Այն նաև հայտնի էր որպես ժամանակակից օդորակման հայր: Մեխանիկական բլոկը, որը օդ էր մղում ջրով սառեցված պարույրների միջով, ուղղված չէր մարդու հարմարավետությանը: Այն նախատեսված էր տպարանում խոնավության վերահսկման համար:

Երկրորդ կեսին համբուրելու օրը (Kiss Your Mate Day) 

  • Ռոմանտիկ համբույրները համեմատաբար վերջերս են հայտնվել և հազվադեպ են հիշատակվում նույնիսկ հին հունական գրականությունում: Ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսնական և կենակցական հարաբերություններում համբույրների հաճախականության ավելացումը հանգեցնում է սթրեսի նվազեցմանը, հարաբերությունների բավարարվածության ավելացմանը և խոլեստերինի մակարդակի նվազմանը: Դրսում գարունն է՝ ապրիլը՝ Երկրորդ կեսին համբուրելու ճիշտ ժամանակը։

Խորանարդիկի օրը (Cubicle Day) *
Կանխավճարի օրը (Pay It Forward Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը (Days of Remembrance of the Victims of the Holocaust)
  • ԱՄՆ - Քաջարի սրտերի ազգային օրը (National BraveHearts Day) *
  • ԱՄՆ - Սուպերհերոսների ազգային օրը (National Superhero Day) *
  • ԱՄՆ - Մեծագույն պոետներին ընթերցելու ազգային օրը (National Great Poetry Reading Day) *
  • ԱՄՆ - Հապալասով կարկանդակի ազգային օրը (National Blueberry Pie Day) *
  • ԱՄՆ - Աշխատավորների հիշատակի օրը (Workers’ Memorial Day)
  • ԱՄՆ - Մեիլենդ նահանգի օրը (Maryland Statehood Day)
  • ԱՄՆ - Սքամպի ծովախեցգետնի օրը (Shrimp Scampi Day) *
  • ԱՄՆ - Մաքուր կատակերգության օրը (Clean Comedy Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական ավտոբուսների վարորդների (School Bus Drivers’ Day) *
  • Աֆղանստան - Մոջահեդների հաղթանակի օրը (Mujahideen Victory Day)
  • Բարբադոս - Ազգային հերոսների օրը (National Heroes Day)
  • Իսրայել - Հիշատակի օրը (Yom Hazikaron)
  • Իտալիա - Սարդինիայի օրը (Sardinia Day) 
  • Լեհաստան - Աշխատանքի անվտանգության օրը (Day for Safety and Health at Work)
  • Կանադա - Ազգային սգո օր (National Day of Mourning)
  • Հնդկաստան - Իրավաբանների օրը (Lawyers’ Day)
  • Ճապոնիա - Ինքնիշխանության վերականգնման օրը (Restoration of Sovereignty Day) 
  • Ռուսաստան - Շտապօգնության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Քիմիական անվտանգության օրը 
  • Ռուսաստան - ՆԳ կոդավորման ծառայության օրը *
  • Ռուսաստան - Երիտասարդների ու դեռահասների օրը

​​​​​​​Աշխարհում այսօր պատմության մեջ երիտասարդների ամենամեծ սերունդն է՝ 1,8 միլիարդ։ Իրար հետ փոխկապակցված երիտասարդները տարբեր ծրագրեր են իրականացնում՝ առաջարկելով նորարարական լուծումներ, խթանելով սոցիալական առաջընթացը և ոգեշնչելով քաղաքական փոփոխություններ՝ և քաղաքային, և գյուղական պայմաններում: Եվ նրանք արժանի են ևս մեկ տոնի։

* Ապրիլի 28-ի տոների մասին ավելին (ռուսերեն)՝ այստեղ։