Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 3

Տոներ 03.04.2021   09:00   136

Միջազգային

Երեկույթների (փարթիի) համաշխարհային օրը (World Party Day)

  • Ապրիլի 3-ին ոչ պաշտոնական մի զվարճալի տոն կա՝  նշվում է Երեկույթների Համաշխարհային օրը կամ Փարթիի համաշխարհային օրը: Հայտնի է նաև որպես P-Day:
  • «Party» բառը, որն այսօր երիտասարդության բառապաշարի անքակտելի մասին է, փոխառված է անգլերենից, որը  նշանակում է երեկույթ, ցանկացած տեսակի երիտասարդական հավաքույթ, ընդ որում՝ հանդիսավոր հավաքույթից մինչև ջահելական քեֆեր: Միջոցառման թեման, բնույթը և սցենարը կախված են կազմակերպիչներից և մասնակիցներից: Փարթիները տարածված են ամբողջ աշխարհի երիտասարդության շրջանում, քանի որ դրանք հանգստանալու և հրաշալի ժամանակ անցկացնելու միջոցառումներ են։
  • Սակայն, թեև տոնի զվարճալի բնույթին, այն ստեղծվել է լուրջ մտադրություններով: Բանն այն է, որ երեկույթ կազմակերպելու գաղափարը ծագել է ամերիկացի գրող Վաննա Բոնտայի  (Vanna Bonta, 1958-2014) «Թռիչք» գիտա-ֆանտաստիկ ​​վեպից։ Գրքի պատմությունն ավարտվում է հետհաշվարկով` մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ողջ աշխարհում պետք է կատարվի զանգվածային տոնակատարություն ՝ միավորելով մարդկություն: Այդ վեպը լույս տեսավ 1995-ին, իսկ 1996-ի ապրիլի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեց Փարթիի առաջին տոնը, «Երկույթը պատերազմի հակակշիռն է» նշանաբանով:

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

  • Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
  • Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
  • Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
  • Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-16, 2023-04-08, 2024-03-30, 2025-07-19, 2026-04-04, 2027-03-27, 2028-04-15, 2029-03-31, 2030-04-20:


Միջազգային

  • Մանկական յոգայի միջազգային օրը (International Kids Yoga Day) *
  • Pony Express փոստային ծառայության օրը (Pony Express Day) *
  • Բջջային հեռախոսի ծննդյան օրը *
  • Սրճաղացի ծննդյան օրը *
  • Շտրիխ-կոդի ծննդյան օրը *

Կրոնական և ժողովրդական

  • Առաքելական (Հայաստան) - Ավագ շաբաթ (Ճրագալույց Զատկի) *
  • Կաթոլիկություն - Ագապիայի, Իրինայի և Խիոնիայի սրբերի հիշատակը
  • Ուղղափառություն - Ծնողական շաբաթ *
  • Ուղղափառություն - Սուրբ Հակոբի հիշատակը *
  • Սլավոնական - Կիրիլ Կատանիկ *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆիլմի երաժշտական ձևավորման ազգային օրը (National Film Score Day) *
  • ԱՄՆ - «Կյանքի համար» մարզաշապիկի ազգային օրը (National Pro-Life T Shirt Day) *
  • ԱՄՆ - Տվիդի ազգային օրը (National Tweed Day) *
  • ԱՄՆ - Անհաճո աշխատանքից խուսափելու օրը (Don t Go to Work Unless it s Fun Day) *
  • ԱՄՆ - Ոտքով աշխատանքի գնալու օրը (Walk to work Day) *
  • ԱՄՆ - Ծիածան գտնելու ազգային օրը (National Find a Rainbow Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե մուսսի ազգային օրը (National Chocolate Mousse Day) *
  • ԱՄՆ - Ձկան ձողիկների և եփած կրեմի օրը (Fish Fingers and Custard Day) *
  • Գվինեա - Երկրորդ հանրապետության օրը (Second Republic Day) *
  • Ղրղզստան - Հաշվապահների և աուդիտորների օրը (Бухгалтерлер жана аудиторлор күнү) 
  • Ռուսաստան - Ջրային ոգու օրը *
  • Ռուսաստան - Լավ նախանշաններ հորինելու օրը *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 3

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon