Բոլոր տոները. 4 ապրիլ


Միջզգային

Ականների մասին իրազեկման և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրը (International Day for Mine Awareness and Assistance in Mine Action) 

  • 2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 4-ը պաշտոնապես հայտարարել է ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օր և որոշել է նշել այն ամեն տարի:
  • Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին ՄԱԿ-ի օժանդակությամբ շարունակել նպաստել ականազերծման գործընթացին այն պետություններում, որտեղ ականների առկայությունը շարունակում է վտանգել բնակչության անվտանգությունը, կյանքը և առողջությունը և խոչընդոտում է սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համացանցի միջազգային օրը

  • Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը: Թերևս այսօր մարդիկ իրենց առօրյան և առհասարակ կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Այն շատ մեծ տեղեկատվական աղբյուր է հանդիսանում, որն ինչպես օգնում, այնպես էլ խանգարում է մեր բնականոն կյանքին: Սակայն պետք է նշել, որ համացանց այսօր շատ մեծ դիրքեր ունի, որն ամեն օր և ամեն ժամ ընդլայնվում է: Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։
  • Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։ Համաշխարհային Ոստայնը, ինչպես բազում այլ ծառայություններ (ներառյալ iMAK-ը, ֆայլերի փոխանակում, էլեկտրոնային փոստը) հասանելի են համացանցի միջոցով։ 

Առնետի համաշխարհային օրը (World Rat Day)

  • Ամեն տարի, սկսած 2003 թվականից, նշվում է մի անսովոր տոն՝ Առնետի համաշխարհային օրը, որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այս ոչ սովորական կենդանու վրա և միավորել դեկորատիվ առնետների սիրահարներին ողջ աշխարհում։ Տոնի հիմնադրման գաղափարը պատկանում է ամերիկյան առնետաբույծներին, որոնք որոշել են նման կերպ պատվի արժանացնել իրենց պոչավոր սիրելիներին՝ դեկորատիվ առնետներին։ Իսկ հետո այդ գաղափարին սատարել են նաև այլ երկրների առնետաբույծները։ Ապրիլի 4-ը ընտրվել է կապված այն բանի հետ, որ այդ օրը ratlist-ի՝ դեկորատիվ առնետներին նվիրված համացանցային ամենահին ռեսուրսի աշխատանքի սկիզբն է։
  • Ոմանց կարող է տարօրինակ թվալ, որ առնետներին այսքան ուշադրություն է հատկացվում, սակայն պետք է ասել, որ, օրինակ, չինական օրացույցում նրան մի ամբողջ տարի է նվիրված՝ Առնետի տարի։ Եվ իզուր չէ, որ առնետին շատ խելացի և ճարպիկ են համարում, կենսուրախ և կենսունակ։ Դեկորատիվ առնետների սիրահարները նրանց համարում են ոչ միայն նուրբ, շփվող, հետաքրքրասեր և ընկերասեր գազանիկներ, այլև ընտանիքի սիրելի անդամներ։

Ազգային

Հնդկաստան - Կամադա Էկադաշի 

  • Կամադա Էկադաշին հինդուական սուրբ օր է, որը համընկնում է 11-րդ լուսնային օրվան։

Միջազգային

  • Անտուն կենդանիների համաշխարհային օրը (World Stray Animals Day) *
  • Բարձերով ճակատամարտի միջազգային օրը (International Pillow fight day) *
  • Դաշնամուրի լարողների միջազգային օրը *
  • Գազարի միջազգային օրը (International Carrot Day) *
  • Վեբ մասնագետի օրը (Webmaster Day) *
  • 404-ի օրը (404 Day) *
  • Ածուխի վրա քայլելու օրը (Firewalk Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Կաթոլիկություն - Համացանցի օրը (Համացանցի հովանավոր Սուրբ Իսիդորի օրը) *
  • Կաթոլիկություն - Զատիկ *
  • Լյութերականություն - Զատիկ *
  • Ուղղափառություն - Վասիլի քահանայի հիշատակի օրը *
  • Սլավոնական - Վասիլի Տյոպլի *

Ազգային

  • ԱՄՆ - 4×4 ջիպի օրը (Jeep 4×4 Day) *
  • ԱՄՆ - Մտմտալու ազգային օրը (Walk Around Things Day) *
  • ԱՄՆ - Լրագրողին գրկախառնվելու ազգային օրը (National Hug a Newsperson Day) *
  • ԱՄՆ - «Կորդոն Բլյու» շնիցելի ազգային օրը (National Cordon Bleu Day) *
  • ԱՄՆ - Վիտամին C-ի ազգային օրը (National Vitamin C Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական գրադարանավարի ազգային օրը (National School Librarian Day) *
  • ԱՄՆ -  Թմրամիջոցներից հրաժարվելուն սովորեցնելու օրը (D. A. R. E. Day) *
  • ԱՄՆ - DIY-ի օրը (DIY Day) *
  • ԱՄՆ - Նյութական կարմայի օրը (Tangible Karma Day) *
  • Անգոլա - Խաղաղության օրը (Peace Day) *
  • Թայվան - Երեխաների օրը (Children’s Day) *
  • Թուրքմենստան - «Մի կաթիլ ջուր՝ ոսկու հատիկ» *
  • Իսրայել - Յոմ հա Ալիյա (Yom HaAliyah) *
  • Հայաստան - Թումանյանական օրեր *
  • Հնդկաստան - Կամադա Էքադաշի *
  • Չինաստան - Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոն (Ching Ming Festival) *
  • Ռուսաստան - Երկրաբանի օրը *
  • Ռուսաստան - Դեպի ծով ձյան ճանապարհորդության օրը *
  • Սենեգալ - Անկախության օրը (Independence Day) *

* Տոների մասին մանրամասն