Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 5
Միջզգային
Ապուրի միջազգային օրը (International Day for Mine Awareness and Assistance in Mine Action)
- Ապուրի պատմությունն այնքան հին է, որքան խոհարարության պատմությունը։ «Ապուր» բառն առաջացել է ֆրանսիական soupe բառից (լատիներեն՝ suppa), որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։ Սակայն ապուրը, որպես այսօրվա հասկացությամբ ուտեստ, որ դարձել է ամենօրյա կերակուր, ձեւավորվել է հինգ դար առաջ, երբ հայտնվեց ամուր ամանեղենը, որի մեջ այն կարելի էր պատրաստել։ Ընդ որում, ցուրտ երկրներում ապուրն ավելի վաղ է հայտնվել։ Օրինակ հին Չինաստանում այն պատրաստել են մ․թ․ա․ 100 տարի առաջ։
Ազգային
Չինաստան - Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոնը
- Ցին Մին (Qing Ming Jie) տոնը կապված է պարզ և լուսավոր օրերի գալստյան հետ: Այս տոնը խորհրդանշում է անցած ձմռան ճանապարհումը, տաք գարնան և կյանքի նոր երևույթների դիմավորումը: Համարվում էր, որ այս օրը յանը և ինը գալիս են հավասարակշռության: Երկինքը (յան) բեղմնավորում է հողը (ին) և ծնվում է նոր կյանք: Հենց ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Չինաստանում անցկացվում է կանաչ թեյերի առաջին գարնանային հավաքը: Տոնակատարության հյուրերը հնարավորություն են ունենում համտեսել թարմ բերքը:
- Այս տոնը կհանդիպի նաև 2022-04-05, 2023-04-05, 2024-04-04, 2025-04-05-ին.
ԱՄՆ - Գլինտվեյնի ազգային օրը
- Ամեն տարի այս օրը ԱՄՆ-ում նշվում է մի տոն՝ ի պատիվ հանրահայտ (սկզբում տարածված Եվրոպայում, իսկ այժմ ՝ ԱՄՆ-ում) տաք խմիչքի՝ գլինտվեյնի, որը դարեր շարունակ օգտագործվել է հատկապես ձմռան ամիսներին։
- Գլինտվեյնը տաք ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված կարմիր գինուց: Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ: Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ: Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ:
- Խմիչքի պատմությունը. Առաջին բաղադրատոմսերը, որոնք բավականին նման են այսօրվա գլինտվեյնին, հայտնի էին դեռևս Հին Հռոմում: Այդ ժամանակ գինին խառնում էին համեմունքների հետ, սակայն չէին տաքացնում: Իսկական տաք գինիները հայտնվեցին միջնադարում Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Ըմպելիքը պատրաստում են հիմնականում ֆրանսիական բորդո գինուց, կամ էլ այլ տեսակի, սակայն կրկին կարմիր գինուց, ավելացնում են խոլնջան (լատ.՝ Alpínia officinárum) բույսի արմատներ:
- Գլինտվեյնը՝ կախված երկրից ՝ տարբեր կերպ են անվանում, օրինակ ՝ Գլոգ կամ Գլյոգ - Glogg (Շվեդիա, Նորվեգիա), Վին Շո - Vin Chaud (Ֆրանսիա, Բելգիա), Գլյուվայն - Gluhvein (Գերմանիա), Եփած գինի - Svarene vino (Չեխիա) կամ Վին Բրուլե - Vin Brule (Իտալիա):
Միջազգային
- Բարոյականության միջազգային օրը (International Day of Conscience) *
- Դանդաղ արվեստի օրը (Slow Art Day) *
Կրոնական և ժողովրդական
- Զրադաշտականություն - Դաենայի տոնը *
- Կաթոլիկություն - Զատկի երկուշաբթի (Easter Monday) *
- Կաթոլիկություն - Սուրբ Վինսենթ Ֆերերի տոնը (Feast Day of Vincent Ferrer) *
- Ուղղափառություն - Եգիպտոսի Սուրբ Մարիամ Աստվածածնի հիշատակի օրը *
- Ուղղափառություն - Սուրբ Նիկոն եպիսկոպոսի և նրա 199 աշակերտների հիշատակի օրը *
- Սլավոնական - Նիկոնովյան օր *
Ազգային
- ԱՄՆ - Նեբրասկա նահանգի ազգային օրը (National Nebraska Day) *
- ԱՄՆ - Զինծառայությունից ազատվածների ազգային օրը (National Go for Broke Day) *
- ԱՄՆ - USB կրիչների ազգային օրը (National Flash Drive Day) *
- ԱՄՆ - Առաջին հաղորդակցման օրը (First Contact Day) *
- ԱՄՆ - Ճանապարհային քարտեզի ուսումնասիրության ազգային օրը (National Read a Road Map Day) *
- ԱՄՆ - Ոսկե աստղի արժանացածների ամուսինների օրը (Gold Star Spouses Day) *
- ԱՄՆ - Խատուտիկի ազգային օրը (National Dandelion Day) *
- ԱՄՆ - Կարամելի ազգային օրը (National Caramel Day) *
- ԱՄՆ - Խորը ափսեով պիցցայի ազգային օրը (National Deep Dish Pizza Day) *
- ԱՄՆ - Չամիչով և քաղցրավենիքով բարի ազգային օրը (National Raisin and Spice Bar Day) *
- Իրան - Երիտասարդության օրը (Youth Day) *
- Հարավային Կորեա - Ծառատունկի օր (Sikmogil) *
- Հարավային Կորեա - Սառը խորտիկների տոնը (Hansik) *
- Հնդկաստան - Ջագջիվան Ռամի տարեդարձը (Babu Jagjivan Ram Jayanti) *
- Ղազախստան - Միգրացիոն ոստիկանության օրը (Көші-қон полициясы күні) *
- Չինաստան - Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոն (Qingming Festival) *
- Պաղեստին - Երեխաների օրը (Children’s Day) *
- Ռուսաստան - Ռուս ազգի և ժողովրդի օրը *
- Ռուսաստան - Կատուների զրնգացող վզնոցների օրը *
- Ռուսաստան - Հալող ջրի տոն *

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր