Հիշարժան և տոն օրեր, ապրիլի 8

Տոներ 08.04.2021   09:00   89

Միջզգային

Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy) Day)

  • Գնչուների մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1501 թվականին, երբ գնչուների առաջնորդ Վասիլը լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից ստացել է պաշտպանական հավաստագիր: Այս թափառական ազգի ինքնությունը և մշակույթը պահպանելու համար 1971-ի Լոնդոնում ստեղծվում է Գնչուների միջազգային միություն:
  • 1971 Լոնդոնում կայացած գնչուների համաշխարհային կոնգրեսից հետո ապրիլի 8-ը նշվում է որպես գնչուների միջազգային օր։ Կոնգրեսի ժամանակ ընտրվել են ազգային խորհրդանիշեր՝ հիմն ու դրոշ։ Աշխարհում ապրող գնչուների թիվը հասնում է 8-10 միլիոնի։
  • Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հիշատակում են բոլոր այն գնչուներին, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ և ճամբարներում: Քանի որ զոհված գնչուների հիշատակին նվիրված ոչ մի հուշարձան տեղադրված չէ, նրանք հավաքվում են ջրավազանների մոտ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետում ջուրը` ի հիշատակ պատերազմի զոհերի:
  • Ամեն տարի ապրիլի 8-ին տարբեր քաղաքներում անցկացվում են գնչուական միջազգային փառատոններ, կազմակերպվում են համերգներ, կինոդիտումներ, տարբեր մրցույթներ և այլն։

ԱՄՆ - Էմպանադայի ազգային օրը (National Empanada Day)

  • Էմպանադան (իսպաներեն՝ Empanada` լցոնված կարկանդակ), Պիրենեյան թերակղզում և Լատինական Ամերիակայում տարածված ուտեստ է: Սովորաբար պատրաստվում է ցորենի ալյուրից (բայց, օրինակ, Վենեսուելայում պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից) և տապակվում է ձեթի կամ յուղի մեջ: Իսպանիացիների շնորհիվ ուտեստը տարածվել է Ֆիլիպիններում, և վերջին հարյուրամյակի ընթացքում Լատինական Ամերիկայի եկվորների հետ միասին լայն տարածում է գտել նաև ԱՄՆ-ում: Ուտեստն ի սկզբանե բնորոշ չէր պորտուգալական և բրազիլական խոհանոցներին և համարվում էր իսպանախոս երկրներից փոխառված ուտեստ:
  • Էմպանադայի հայրենիքը համարվում է իսպանական Գալիսիա նահանգը։ 1520 թվականին այն առաջին անգամ հիշատակվել է Ռոբերտ դե Նոլայի կողմից, խոհարարական գրքում՝ կատալոնական լեզվով:

Միջազգային

  • Բուդդայի միջազգային օրը (International Buddha’s Day) *
  • Թայցզիի և քիգոնգի միջազգային օրը (World Tai Chi and Qigong Day) *

Կրոնական և ժողովրդական

  • Հրեական - Յոմ Ա-Շոա  Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը *
  • Ուղղափառություն - Գաբրիել հրեշտակապետ Եկեղեցի *
  • Սլավոնական - Կոչնակ Գաբրիել *

Ազգային

  • ԱՄՆ - Շնային մարտերի մասին իրազեկման ազգային օրը (National Dog Fighting Awareness Day) *
  • ԱՄՆ - Շրջակա գեղեցկությունը գնահատելու ազգային օրը (National All Is Ours Day) *
  • ԱՄՆ - Գազանանոщների սիրահարների ազգային օրը (National Zoo Lovers Day) *
  • ԱՄՆ - Թռչուն նկարելու օրը (Draw a Bird Day) *
  • ԱՄՆ - Մեծահասակների խաղաթղթերի օրը (Trading Cards For Grown-ups Day) *
  • Բանգլադեշ - Շաբ-Է-Բարատի գիշերը (Shab e-Barat) *
  • Բելառուս - Զինկոմիսարիատների աշխատակիցների օրը 
  • Իսրայել - Զատիկ (Պեսախ) *
  • Խորվաթիա - «Պլիտվիցկի լճեր» ազգային պարկի օրը *
  • Կանադա - Վարդագույն օր (Day of Pink) *
  • Հնդկաստան - Շաբ-Է-Բարատի գիշերը (Shab e-Barat) *
  • Ղրղզստան - Թմրանյութերի վերահսկողության մարմինների աշխատակիցների օրը *
  • Ճապոնիա - Հանա Մացուրի՝ ծաղիկների փառատոն (Hana Matsuri) *
  • Նիդեռլանդներ - Ազգային թանգարանային շաբաթ (National Museum Weekend) *
  • Ռուսաստան - Զինկոմիսարիատների աշխատակիցների օրը *
  • Ռուսաստան - Ռուսական անիմացիայի օրը *
  • Ռուսաստան - Հրշեջ աստիճանների ծննդյան օրը *
  • Ռուսաստան - Անկաշկանդության տոնը *
  • Ռուսաստան - Ձմեռային կաշին փոխելու օրը *
  • Տաջիկստան - Տնտեսագետի օրը *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 8, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon