Բոլոր տոները. 11 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկրագնդի բնակչության համաշխարհային օրը (World Population Day)

Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրագնդի բնակչության օրը: Տոնի համար հիմք է եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց`   1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը: Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր: Հետագայում՝ 1989 թվականին, ՄԱԿ-ն այս օրը հռչակեց որպես Երկրագնդի բնակչության համաշխարհային օր: Աշխարհի բնակչության թիվը 1830թ. կազմել է 1 մլրդ, 1930թ.-ին՝ 2 մլրդ, 1960թ.-ին՝ 3 մլրդ, 1975թ.-ին՝ 4,5 մլրդ, 1987թ.-ին՝ 5 մլրդ, 1999թ.-ին՝ 6 մլրդ մարդ, 2007թ.-ին՝ 6.7 մլրդ, իսկ 2011 թվականին այն հատեց 7 միլիարդի սահմանը: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլև տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10-15 մլն.-ով, 1980-ական թվականներին՝ 85-90 մլն-ով: Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 81 մլրդ. մարդ, որից 74 մլրդ մահացել է, 7 մլրդ.-ը ներկայումս ապրում է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչությունը կլինի 9.3 միլիարդ, իսկ դարավերջին այդ թիվը կգերազանցի 10 միլիարդը:

  • Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day)

Յուրաքանչյուր տարի հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Այս տոնը 1995թ․ մտահղացել ու առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները: Ժամանակին Եվրոպայում  շոկոլադի գործածումը սահմանափակվում էր միայն ազնվականության շրջանակով: Միայն 20-րդ դարասկզբին շոկոլադի արդյունաբերական արտադրության ստեղծմամբ շոկոլադը կարողացան վայելել նաև ազնվականական խավին չպատկանող մարդիկ:

  • 5 միլիարդի օրը (Five Billion Day)
  • Սրեբնիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը - Եվրամիություն
  • Международный день глашатаев (International Town Criers Day)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրը

  • Ծնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը: Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը, Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում:
    Ղունկիանոս քահանան հայտնի է իբրև վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին: Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր Կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որը գործածվում է առ այսօր:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-03, 2024-06-24, 2025-07-14, 2026-06-29, 2027-06-21, 2028-07-10, 2029-06-25, 2030-07-15:

Ուղղափառություն - Սուրբ Պողոսի հիշատակի օրը, բժիշկ
Սլավոնական - Եղինջի հմայքը

Ազգային

  • ԱՄՆ - Հապալասե մաֆինի ազգային օրը (National Blueberry Muffin Day)
  • ԱՄՆ - 7-Eleven-ի ազգային օրը (National 7-Eleven Day)
  • ԱՄՆ - «Մոխիտո» կոկտեյլի ազգային օրը (National Mojito Day)
  • ԱՄՆ - Ընտանի կենդանիներին լուսանկարելու համաամերիկյան օրը (All American Pet Photo Day)
  • ԱՄՆ - Ռանյե բալի ազգային օրը (National Rainier Cherry Day)
  • ԱՄՆ - Միայնակներին ուրախացնելու ազգային օրը (National Cheer Up The Lonely Day)
  • ԱՄՆ - Անվճար սլուրփիի ազգային օրը (National Free Slurpee Day)
  • Արգենտինա - Բանդոնեոնի ազգային օրը (National Day of Bandoneon)
  • Բելգիա - Ֆլամանդական համայնքի տոնը
  • Բոսնիա և Հերցոգովինա - Սրեբնիցայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
  • Գերմանիա - Քյոլնի կրակնեի փառատոնը (Kölner Lichter)
  • Լատվիա - Ծովի փառատոնը
  • Լեհաստան - Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը (Արյունոտ կիրակի)
  • Կիրաբիտի - Ազգային մշակույթի օրը
  • Կիրաբիտի - Տարեցների օրը
  • Հնդկաստան - Ճարտարագետի օրը
  • Հունգարիա - «Ցուլի արյուն» գինու փառատոնը
  • Մալայզիա - Պենգանի նահանգապետի ծննդյան օրը (Penang Governor’s Birthday) 
  • Մոնղոլիա - Նաադամի փառատոնը (Фестиваль Наадам)
  • Չինաստան - Ծովի օրը (Maritime Day)
  • Ռուսաստան - Եղինջի հմայքը
  • Ռուսաստան - Լուսային ձևավորողների օրը
  • Ռուսաստան - Տիեզերքի հետ ներդաշնակության ամբողջական օրը
  • Հյուսիսային Իռլանդիա - Տասնմեկերորդ գիշերը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։