Բոլոր տոները. 12 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ուղեկցորդների համաշխարհային օրը (International Flight Attendant Day)

Ամեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ քաղաքացիական ավիացիայի բորտ ուղեկցորդները։ Այդ մասնագիտությունն արդեն 80 տարեկան է։ Համարվում է, որ այն ստեղծվել է Գերմանիայում 1928 թվականին, երբ օդանավ են վերցրել հատուկ մարդկանց, որոնց պարտականությունների մեջ մտնում էր թռիչքի ժամանակ ծառայություններ մատուցելը։ Նախկինում դրանով զբաղվում էր երկրորդ օդաչուն, ինչը ռիսկային էր թռիչքի անվտանգության տեսանկյունից։ Սկզբում բորտ ուղեկցորդի աշխատանքն իրականացնում էին տղամարդիկ, առավել հաճախ թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները, սակայն 1930 թվականին ԱՄՆ-ում գաղափար է ծագել այդ աշխատանքում ներգրավել գրավիչ աղջիկների, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ։

  • Մալալայի օրը (Malala Day)
  • Կախարդական էկրանի օրը (Etch A Sketch Day)
  • Նոր ծանոթության օրը (New Conversation Day)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օրը

  • Ս. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունը գրվել է Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:
  • Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլև Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը և այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Ս. Մատթեոս ավետարանչի՝ Ս. Զաքարիա մարգարեն սպանվել է տաճարում (Մատթ. 23:35):
  • Զաքարիա մարգարեի ոգին ու կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են ամենքին` ջանք և միջոց չխնայել տաճարների՝ իբրև հավատի վկայարանների վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-04, 2024-06-25, 2025-07-15, 2026-06-30, 2027-06-22, 2028-07-11, 2029-06-26, 2030-07-16։

Ուղղափառություն - Պետրոս և Պողոս առաքյալների տոնը
Կաթոլիկություն - Լուսանկարչության հովանավոր Սուրբ Վերոնիկայի օրը - (Լուսանկարչի օր)
Սլավոնական - Սնոպա Վելեսի օրը
Հինդուիզմ - Գուրու Պուրնիմա (Guru Purnima)

Ազգային

  • ԱՄՆ - Թղթե տոպրակի օրը (Paper Bag Day)
  • ԱՄՆ - Տարբեր գույնի աչքերի ազգային օրը (Different Colored Eyes Day)
  • ԱՄՆ - Պարզության ազգային օրը (National Simplicity Day)
  • ԱՄՆ - Ժելե պատրաստելու ազգային օրը (National Eat Your Jello Day)
  • ԱՄՆ - Պեկանի ընկույզով կարկանդակի ազգային օրը (National Pecan Pie Day)
  • Ավստրալիա - Բնիկների օրը
  • Դանիա - Ֆյորդի օրը
  • Իրան - Հիջաբի և առաքինության օրը
  • Իռլանդիա - Հիշատակության ազգային օրը (National Day of Commemoration)
  • Լատվիա - Երիտասարդական երգի ու պարի փառատոնը (Youth Song and Dance Festival Holiday)
  • Կիրաբատի - Անկախության օրը
  • Հյուսիսային Իռլանդիա - Տասներկուրերորդ (The Twelfth)
  • Մեքսիկա - Փաստաբանի օրը
  • Մոնղոլիա - Նաադամի փառատոնը
  • Նորվեգիա - Ֆյորդի օրը
  • Ռուսաստան - ՆԳՆ դրոշի օրը
  • Ռուսաստան - Լուսանկարչի օրը
  • Ռուսաստան - Հոսանքով ընթանալու օրը
  • Սան-Տոմե ևՊրինսիպի - Անկախության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։