Բոլոր տոները. 16 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Օձերի համաշխարհային օրը (World Snake Day)
  • Ծովախոզուկների արժեվորման օրը (Guinea Pig Appreciation Day)

Կրոնական և ժողովրդական

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
  • «Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց»-ը: Ս. Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակներն՝ հասցեագրված եկեղեցական համայնքներին ու անհատ քրիստոնյաներին: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-08, 2024-06-29, 2025-07-19, 2026-07-04, 2027-06-26, 2028-07-15, 2029-06-30, 2030-07-20:

Ուղղափառություն - Սուրբ մոկիա և Մարկոսի հիշատակության օրը
Սլավոնական - Մոկի և Մարկ

Ազգային

  • Ամերիկյան Սամոա - Մանուան զիջելու օրը (Manu a Cession Day)
  • ԱՄՆ - Հաճախորդների հետ ծանոթանալու օրը (National Get to Know Your Customers Day)
  • ԱՄՆ - Եգիպտացորենով ալադիի ազգային օրը (National Corn Fritters Day)
  • ԱՄՆ - Թարմ սպանախի օրը (Fresh Spinach Day)
  • ԱՄՆ - Անձնական խոհարարի ազգային օրը (National Personal Chef Day)
  • ԱՄՆ - Անցյալից ձերբազատվելու օրը (Toss Away the “Could Haves” and “Should Haves” Day)
  • Բոլիվիա - Լա-Փազի օրը (La Paz Day)
  • Իտալիա - Ֆեստա դել Ռեդենտորե (Festa del Redentore)
  • Հոնդուրաս - Ճարտարագետ-շինարարի օրը
  • Շվեյցարիա - Վերբիերի փառատոնը (Verbier Festival)
  • Չիլի - Կարմել լեռան Աստվածամոր տոնը (Feast of Our Lady of Mount Carmel)
  • Պերու - Դել Կարմեն կույսի տոնը (Fiesta de la Virgen del Carmen)
  • Ռուսաստան - Ասֆալտին նկարելու օրը
  • Ռուսաստան - Համով կերակրի օրը
  • Վրաստան - Հոգևոր սիրո օրը (Գրեգետոբա)
  • Ուկրաինա - Հաշվապահի և աուդիտորի օրը
  • Ուկրաինա - Սեխի օրը
  • Ֆրանսիա - Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։