Բոլոր տոները.17 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Միջազգային արդարադատության համաշխարհային օրը (World Day for International Justice)

 

  • 1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ: 
  • Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացրեց 60 պետություն: Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Հետագայում օրվա անվանումը փոխվեց: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր: 
  • Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա. ցեղասպանության հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ (ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ), ագրեսիայի հանցագործություն: Հայաստանը ստորագրել է Կանոնադրությունը 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դեռևս չի վավերացրել, ինչը նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի կողմից ճանչված չէ:

Էմոջիի համաշխարհային օրը (World Emoji Day)
Ֆիրգունի միջազգային օրը (International Firgun Day)
Դիսնեյլենդի ծննդյան օրը

Օդորակիչի ծննդյան օրը 

Կրոնական և ժողովրդական

Առաքելական եկեղեցի (Հայաստան) - Բարեկենդան Վարդավառի պահոց

  • Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-17, 2023-07-09, 2024-07-30, 2025-07-20, 2026-07-05, 2027-06-27, 2028-07-17, 2029-07-01, 2030-07-21:

Ուղղափառություն - Սուրբ Անդրեյ Ռուբլևի հիշատակի օրը, սրբանկարիչ

Ազգային

  • ԱՄՆ - Ազգային վիճակախաղի օրը (National Lottery Day)
  • ԱՄՆ - Դեղին խոզերի ազգային օրը (National Yellow Pig Day)
  • ԱՄՆ - Դաջվածքների ազգային օրը (National Tattoo Day)
  • ԱՄՆ - Կորրիգանի սխալ ճանապարհի ազգային օրը (National Wrong Way Corrigan Day)
  • ԱՄՆ - Դեղձով պաղպաղակի ազգային օրը (Peach Ice Cream Day)
  • ԱՄՆ - Բնական թաղանթային ճողվածքի շաբաթ  (Congenital Diaphragmatic Hernia Week)
  • ԱՄՆ - Վերին լճի օրը (Lake Superior Day)
  • ԱՄՆ - Անն Հաթչինսոնի հիշատակի օրը (Anne Hutchinson Memorial Day)
  • ԱՄՆ - Պաղպաղակի ազգային օրը (National Ice Cream Day)
  • Ավստրալիա - Կատերին Շոուի օրը (Katherine Show Day)
  • Թուրքմենստան - Բերքի փառատոն
  • Լեսոտո - Թագավորի օրը
  • Կուբա - Երեխաների օրը
  • Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա - Մետալուրգի օրը
  • Հարավային Կորեա - Սահմանադրության օրը
  • Հնդկաստան - Ու Տիրոտ Սինգի օրը (U Tirot Sing Day)
  • Ճապոնիա - Գիոն Մացուրի (Gion Matsuri)
  • Մալայզիա - Ռաջա Փերլիսի ծննդյան օրը (Birthday of the Raja of Perlis)
  • Շվեդիա - Ջրվեժի օրերը (Fallens Dagar)
  • Պանամա - Երեխաների օրը (Children’s Day)
  • Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի ավիացիայի օրը
  • Ռուսաստան - Ազգագրագետի օրը
  • Ռուսաստան - Արմատացած ավանդույթների օրը
  • Ռուսաստան - Նվերներ տալու օրը
  • Սլովակիա - Անկախության հռչակման օրը
  • Վենեսուելա - Երեխաների օրը
  • Ֆինլանդիա - Ժողովրդավարության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։