Հիշարժան և տոն օրեր, հուլիսի 19

Տոներ 19.07.2021   09:00   147

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առանց լողազգեստի օրը (Day Without Bathing Suits) *

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օրը

  • Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:
  • Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: 
  • Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-01, 2023-07-24, 2024-07-15, 2025-08-04, 2026-07-20, 2027-07-12, 2028-07-31, 2029-07-16, 2030-08-05:

Մուսուլմանություն - Արաֆի օրը
Ուղղափառությունը - Սուրբ Սիսոյա Մեծի հիշատակը
Սլավոնական - Սիսոևյան օր

Ազգային

  • ԱՄՆ - «Դեյքուիրի» կոկտեյլի ազգային օրը (National Daiquiri Day) *
  • ԱՄՆ - Լեզու հանելու օրը (Stick Out Your Tongue Day) *
  • Լաոս - Անկախության օրը *
  • Կոլումբիա - Հայրենիքի հերոսների և նրանց ընտանիքների օրը *
  • Ճապոնիա - Ծովի օրը *
  • Ճապոնիա - Կին նախարարների օրը *
  • Մեքսիկա - Գելագեցա (Lunes del Cerro) *
  • Միացյալ Թագավորություն - Ֆլիտչի ազգային օրը (National Flitch Day) *
  • Մյանմա - Նահատակների օրը *
  • Նեպալ - Ճարտարագետի օրը *
  • Նիկարագուա - Սանդինիստական հեղափոխության օրը (Sandinista Revolution Day) *
  • Ռուսաստան - Մոսկվա գետի օրը *
  • Ռուսաստան - Մոռու մուրաբայով կարկանդակի օրը *
  • Ռուսաստան - Կոնծելու տոնը *
  • Վենեսուելա - Երեխաների օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, Հուլիսի 19

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon