Բոլոր տոները. 2 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Մարզական լրագրողի միջազգային օրը (World Sports Journalists Day)

 

  • Հուլիսի 2-ին մարզական լրագրողի միջազգային օրն է։ Այդ ամսաթիվը պատահական չէ ընտրած։ 1924-ի հուլիսի 2-ին է Ֆրանսիայում ստեղծվել Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS)։ Այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 155 միություն։
  • Պաշտոնապես օրը նշվում է 1995-ից։ Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ AIPS-ը և մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր և միջոցառումներ։

Շների համաշխարհային օրը
ՉԹՕ-ի համաշխարհային օրը
(World UFO Day)
Փրկության բանակի հիմնադրի օրը (Salvation Army Founder’s Day)
Դնեպր գետի միջազգային օրը
Կոոպերատիվների միջազգային օրը
(International Day of Cooperatives)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

  • Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-24, 2024-06-15, 2025-07-05, 2026-06-20, 2027-06-12, 2028-07-01, 2029-06-16, 2030-07-06։

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - «Պատրաստված է ԱՄՆ-ում» օրը (Made in the USA Day)
  • ԱՄՆ - Անիսոնի ազգային օրը (National Anisette Day)
  • ԱՄՆ - Մոռանալու ազգային օրը (National I Forgot Day)
  • ԱՄՆ - Զբոսայգի շտապելու ազգային օրը (National Hop-A-Park Day)
  • ԱՄՆ - Փողոցային խաղերի ազգային օրը (National Play Outside Day)
  • Ադրբեջան - Ոստիկանության օրը
  • Բրազիլիա - Բաիի անկախության օրը
  • Իտալիա - Պալիո Դի Պրովենցանո (Palio di Provenzano)
  • Կյուրասաո - Պետական դրոշի և օրհներգի օրը
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (National Festival of Tree Planting)
  • Ղազախստան - Դիվանագիտական ծառայության օրը
  • Նորվեգիա - Օլավ V թագավորի օրը
  • Ռուսաստան - Լենա գետի օրը
  • Ռուսաստան - Գրուշինսկու հեղինակային երգի փառատոն
  • Ռուսաստան - Անակնկալների օրը
  • Ռուսաստան - Սթափների և ստամոքսի խոց ունեցողների տոնը
  • Ուզբեկստան - Պետական զինանշանի ընդունման օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։