Բոլոր տոները. հուլիսի 24


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ինքնաօգնության միջազգային օրը (International Self-Care Day)
  • Լատինական Ամերիկա - Սիմոն Բոլիվարի օրը

Հայ Առաքելական Եկեղեցի - Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

  • Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:
  • Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
  • Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:
  • Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
  • «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
  • Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
  • Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
  • Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-24, 2023-07-16, 2024-07-07, 2025-07-27, 2026-07-12, 2027-07-04, 2028-07-23, 2029-07-08, 2030-07-28:

Православие - День памяти святой равноапостольной Ольги, вeликой княгини Российской, вo святом Крещении Елены
Православие - Воспоминание чуда великомученицы Евфимии всехвальнoй, имже Православие утвердися
Православие - Празднование икон Божией Матери Борколабовской, Рудненской Ратьковской, Оковецкой Ржевской

Ազգային

  • ԱՄՆ - Ծնողների ազգային օրը (National Parents Day)
  • ԱՄՆ - Պիոներների օրը (Pioneer Day)
  • ԱՄՆ - Տեկիլայի ազգային օրը (National Tequila Day)
  • ԱՄՆ - Ամելիա Էրհարթի ազգային օրը (National Amelia Earhart Day)
  • ԱՄՆ - Հին անեկդոտների ազգային օրը (National Tell an Old Joke Day)
  • ԱՄՆ - Ավտոբախշման ազգային օրը (National Drive-Thru Day)
  • ԱՄՆ - Զարմիկների ազգային օրը (National Cousins Day)
  • ԱՄՆ - Ճարտարագետ-տեխնոլոգի ազգային օրը (National Thermal Engineer Day)
  • Բութան - Բուդդա Աստծո առաջին քարոզը (The First Sermon of Lord Buddha)
  • Էկվադոր - Գուայակիլի օրը (Guayaquil Day)
  • Լեհաստան - Ոստիկանության օրը
  • Լիբանան - Սուրբ Խարբելի հիշատակի օրը
  • Հնդկաստան - Ծնողների օրը
  • Հունաստան - Ժողովրդավարության վերականգնման օրը (The Restoration of Democracy)
  • Ճապոնիա - Առողջության և սպորտի օրը (Taiiku no Hi)
  • Չիլի - Պայադորի օրը (Día del Payador)
  • Պերու - «Պիսկո» կոկտեյլի » ազգային օրը (National Pisco Day)
  • Ռուսաստան - Կադաստրային ճարտարագետի օրը
  • Ռուսաստան - Ֆլորիստի օրը
  • Ռուսաստան - «Ներխուժում» ռոք երաժշտության փառատոն
  • Ռուսաստան - Ապագան նայելու օրը
  • Ռուսաստան - Լուծվող սուրճի օրը
  • Ռուսաստան - Մոռացության օրը
  • Վանուատու - Երեխաների օրը
  • Վենեսուելա - Ռազմածովային նավատորմի օրը

* Հուլիսի 24-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։