Բոլոր տոները. 30 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship)

Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների։

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։ «Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,- ասվում է փաստաթղթում։ Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը սևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։ Շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ։

  • Ասեղնագործության համաշխարհային օրը (World Embroidery Day) *
  • Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Trafficking in Persons)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական (Հայաստան) - Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը

  • Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-07-22, 2024-07-13, 2025-08-02, 2026-07-18, 2027-07-10, 2028-07-29, 2029-07-14, 2030-08-03:
  • Սլավոնական - Կրակոտ Մարիա

Ազգային

  • ԱՄՆ - Պարի ազգային օրը (National Dance Day)
  • ԱՄՆ - Սկեսրայրի և սկսեսրոջ ազգային օրը (National Father-in-Law Day)
  • ԱՄՆ - Ինֆորմատորների երախտագիտության ազգային օրը (National Whistleblower Appreciation Day)
  • ԱՄՆ - Աստծուն ապավինելու ազգային օրը (National Motto Day «In God We Trust»)
  • ԱՄՆ - Չիզքեյքի ազգային օրը (National Cheesecake Day)
  • ԱՄՆ - Փափուկ կազմով գրքերի օրը (Paperback Book Day)
  • ԱՄՆ - Երազանքի թատրոնի օրը (Dream Theater Day)
  • ԱՄՆ - Գրկախառնության օրը (Share a Hug Day)
  • Իսրայել - Իններով ավան (Tisha B’Av Eve)
  • Կուբա - Հեղափոխության նահատակների օրը (Day of the Martyrs of the Revolution)
  • Հարավային Սուդան - Նահատակների օրը
  • Մալայզիա - Թագավորի ծննդյան օրը
  • Մարոկո - Գահի օրը
  • Ռուսաստան - Գունավոր խմիչքների օրը
  • Վանուատու - Անկախության օրը
  • Տաջիկստան - Հրշեջ պահպանության աշխատակիցների օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։