Բոլոր տոները. հուլիսի 5


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Առանց ձեռքերի աշխատելու օրը (Work Without Your Hands Day)
  • Մեխանիկական մատիտի օրը (Mechanical Pencil Day)
  • Բիկինիի համաշխարհային օրը (World Bikini Day)
  • Խրթվիլակ պատպաստելու օրը (Build a Scarecrow Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական եկեղեցի - Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը

  • Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում իր խելքի ու օժտվածության շնորհիվ կարևոր պաշտոն ստացել:  Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ  Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:
  • Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուգոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցը: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որովհետև Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր աղոթքներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-27, 2024-06-18, 2025-07-08, 2026-06-23, 2027-06-15, 2028-07-04, 2029-06-19, 2030-07-09:

Ազգային

  • Ալժիր - Անկախության օրը
  • ԱՄՆ - Հավայան կղզիների ազգային օրը (National Hawaii Day)
  • ԱՄՆ - Բիկինիի ազգային օրը (National Bikini Day)
  • ԱՄՆ - Փոստաղբի ծննդյան օրը (Spam Birthday)
  • ԱՄՆ - Աշխատամոլիկների ազգային օրը (National Workaholics Day)
  • ԱՄՆ - Գրեհեմի կրեկերի ազգային օրը (National Graham Cracker Day)
  • ԱՄՆ - Խնձորային տուրնովերի ազգային օրը (National Apple Turnover Day)
  • Զամբիա - Միասնության օրը
  • Թաիլանդ - Ասալհա Փուջա (Asalha Puja)
  • Թուրքմենստան - Դատական մարմինների աշխատակիցների օրը
  • Լաոս - Ղաո Փանսայի փառատոնը (Khao Pansa)
  • Կաբո-Վերդե - Անկախության օրը
  • Կանադա - Վնասքաբանության պրոֆիլակտիկայի ազգային օրը (National Injury Prevention Day)
  • Հայաստան - Սահմանադրության օրը

Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Այն փոփոխությունների է ենթարկվել 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին: Համաձայն ՀՀ սահմանադրության` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (Van Mahotsav)
  • Մեն կղզի - Տինվալչի օրը
  • Չեխիա - Կյուրեղ և Մեթոդիոս սրբերի օրը
  • Ռուսաստան - Բրյանսկի մարզի կազմավորման օրը
  • Ռուսաստան - Բրյանսկի մարզի զինանշանի, օրհներգի և դրոշի օրը
  • Ռուսաստան - Կալմիկիայի Հանրապետության օրը
  • Ռուսաստան - Մատներով բազմագույն գուլպայի օրը
  • Ռուսաստան - ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ներկայացուցչությունների օրը
  • Ռուսաստան - День лужёных глоток
  • Սլովակիա - Սլովակներ սփյուռքի օրը
  • Սլովակիա - Կյուրեղ և Մեթոդիոս սրբերի օրը
  • Վենեսուելա - Անկախության օրը
  • Ուկրաինա - Ռազմածովային նավատորմի օրը
  • Ուկրաինա - Ծովային և գետային նավատորմի աշխատողների օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։