Բոլոր տոները. 6 հուլիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Համբույրի համաշխարհային օրը (World Kissing Day)

Համբույրի համաշխարհային ոչ պաշտոնական տոնը ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

  • Զոոնոզային վարակների համաշխարհային օրը (World Zoonoses Day)
  • Դոլարի ծննդյան օրը

Ազգային

  • ԱՄՆ - Անձրևանոցի պատմուճանի օրը (Umbrella Cover Day)
  • ԱՄՆ - Տապակած հավի ազգային օրը (National Fried Chicken Day)
  • ԱՄՆ - Ռոլլի ազգային օրը (National Hand Roll Day)
  • ԱՄՆ - Վիրտուալ օգնականին վիրտուալ գրկախառնվելու օրը (Virtually Hug A Virtual Assistant Day)
  • ԱՄՆ - Ծրագրավորողին ճաշի հրավիրելու օրը (Take Your Webmaster To Lunch Day)
  • Դանիա - Ֆրեդերիցիայի ճակատամարտի օրը
  • Լեսոտո - Ընտանիքի օրը
  • Լիտվա - Պետականության օրը
  • Կոմորյան կղզիներ - Անկախության օրը
  • Իսպանիա - Սար-Ֆերմինի փառատոնի սկիզբը (մինչև հուլիսի 14-ը)
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (Van Mahotsav)
  • Հնդկաստան - MHIP օրը
  • Ղազախստան - Մայրաքաղաքի օրը
  • Ղազախստան - Առաջին նախագահի ծննդյան օրը
  • Մալավի - Անկախության օրը
  • Չեխիա - Յան Հուսի հիշատակի օրը (Jan Hus Day)
  • Չիլիի - Ծառատունկի օրը
  • Պերու - Ուսուցչի օրը
  • Ռուսաստան - ՆԳՆ ֆինանսական ծառայության օրը
  • Ռուսաստան - Պսակներ հյուսելու օրը
  • Ֆինլանդիա - Էյնո Լեյնոյի ծննդյան օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։