Բոլոր տոները. 13 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրը (International Albinism Awareness Day)

  • Ալբինիզմը կամ լսնամաշկությունը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայության հիվանդություն է։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։ Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Աֆրիկայում մերժում են սպիտակ սևամորթներին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Եղել են դեպքեր, երբ տեղացի ալբինոսներին գանահարել են։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։
  • Կացին նետելու միջազգային օրը (International Axe Throwing day)
  • Սոֆթբոլի համաշխարհային օրը (World Softball Day)
  • Բամիայի համաշխարհային օրը (World Okra Day)
  • Բուլավկայի ծննդյան օրը
  • Կարի մեքենայի օրը (Sewing Machine Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը

  • Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Ս. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ էր արձակվել Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել հայոց աշխարհում:Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-06-05, 2024-05-27, 2025-06-16, 2026-06-01, 2027-05-24, 2028-06-12, 2029-05-28, 2030-06-17:

Ազգային

  • ԱՄՆ - Ձախողակ խոհարարների ազգային օրը (National Kitchen Klutzes of America Day)
  • ԱՄՆ - Կեքսի սիրահարների օրը (Cupcake Lover’s Day) 
  • ԱՄՆ - Բաժանման օրը (Separation Day) 
  • ԱՄՆ - Այգու աղբակույտի ազգային օրը (National Weed Your Garden Day) *
  • ԱՄՆ - Պատահական լուսաշողի ազգային օրը (National Random Acts of Light Day) *
  • Ավստրալիա - Թագուհու ծննդյան օրը (Queen s Birthday) 
  • Արգենտինա - Գրողների օրը
  • Իրաքյան Քրդստան - Սուլեյմանիա քաղաքի զոհվածների և նահատակների օրը
  • Լեհաստան - Ռազմական ժանդարմերիայի օրը
  • Կորեա - Փառատոն Տանո
  • Հունգարիա - Գյուտարարների օրը
  • Ռուսաստան - Փոքրիկ ճամփորդության օրը
  • Ռուսաստան - Վոլգորեչենսկի կարպի օրը Կոստրոմայի շրջանում
  • Ռուսաստան - Չարաճճիների օրը
  • Տուվալու - Թագուհու ծննդյան պաշտոնական օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։