Բոլոր տոները. 15 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օրը (World Elder Abuse Awareness Day)
  • Նվիրատվությունների համաշխարհային օրը (Worldwide Day of Giving)
  • Քամու համաշխարհային օրը  (Global Wind Day)
  • Միս չուտելու համաշխարհային օրը (World Meat Free Day)
  • Զբոսնելու միջազգային օրը
  • Ազատությունների մեծ խարտիայի օրը (Magna Carta Day)

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Սուրբ լուսավորիչ Նիկիֆորի հիշատակի օրը
  • Ուղղափառություն - Առաքելական Պահքի սկիզբը (Պետրովյան Պահք)
  • Սլավոնական - Կանաչ Վյու

Ազգային

  • ԱՄՆ - Արկանզասի պետականության օրը (Arkansas Statehood Day)
  • ԱՄՆ - Բնություն լուսանկարելու օրը (Nature Photography Day)
  • ԱՄՆ - Օմարի ազգային օրը (National Lobster Day)
  • ԱՄՆ - Ժպտալու ուժի ազգային օրը (National Smile Power Day)
  • Ադրբեջան - Ազգային փրկության օր (National Salvation Day)
  • Բերմուդյան կղզիներ - Ազգային հերոսների օրը
  • Դանիա - Ազգային դրոշի օրը
  • Դանիա - Վալդեմարի և վերամիավորման օրը
  • Իտալիա - Ճարտարագետի օրը
  • Կոլումբիա - Քրիստիի կորպուսի օրը (Corpus Christi)
  • Կոստա Ռիկա - Ծառատունկի օրը
  • Կուկի կղզիներ - Մանգայի Ավետարանի օրը (Mangaia Gospel Day)
  • Հայաստան - Պետական դրոշի օրը 

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
 
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։
ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:

  • Հարավային Կորեա - Գյուղատնտեսության օրը
  • Հնդկաստան - Ռաջա Պարբա (Raja Sankranti)
  • Ղրղզստան - Հրշեջ ծառայության աշխատողների օրը
  • Ճապոնիա - Սանյոյի փառատոնը (Sannō Matsuri)
  • Միացյալ Թագավորություն - Բրիտանական գարեջրի օրը (Beer Day Britain)
  • Ռուսաստան - Պատանի բնասերի շարժման ստեղծման օրը
  • Ռուսաստան - Նոր համաստեղություններ հորինելու օրը
  • Ռուսաստան - Տղամարդկային թերությունների տոնը
  • Ֆիլիպիններ - Կագայան-դե-Օրո քաղաքի խարտիայի օրը (Cagayan de Oro City Charter Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։