Բոլոր տոները. 16 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը (International Day of African Child)

Ըստ Աֆրիկյան միաբանության որոշման՝ ամեն տարի՝ հունիսի 16-ին, նշվում է Աֆրիկայի երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 1991 թվականին: Օրվա հիմնական նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել Աֆրիկայի երեխաների հիմնական խնդիրների ու նրանց առօրյա պայմանների վրա:
Օրվա ընտրությունը պատահական չէր: 1976թ.-ի հունիսի 16-ին հազարավոր սևամորթ աշակերտներ դուրս էին եկել Յոհանեսբուրգի փողոցներ`   պահանջելով դպրոցական կրթության որակի բարձրացում: Նրանք նաև ցանկանում էին պաշտպանել իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: 
Հարյուրավոր դեռահասներ գնդակահարվել են կառավարական ուժերի կողմից: Հետագա շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել և մոտ 1000 մարդ վիրավորվել: Ըստ պաշտոնական տվյալների`   1976 թվականի հունիսի 16-ից մինչև փետրվարի 28-ը ոստիկանության բացած կրակի հետևանքով մահացել է 575 մարդ, ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

  • Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրը
  • Ընտանեկան դրամային փոխանցումների միջազգային օրը (International Day of Family Remittances)
  • Տնային սպասուհիների միջազգային օրը (International Domestic Workers Day)
  • Ծովային կրիայի համաշխարհային օրը (World Sea Turtle Day)
  • Արբորիստներին երախտագիտություն հայտնելու օրը (Arborist Appreciation Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը

  • Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-06-08, 2024-05-30, 2025-06-19, 2026-06-04, 2027-05-27, 2028-06-15, 2029-05-31, 2030-06-20։

Ազգային

  • Արգենտինա - Ճարտարագետի օրը 
  • Մեծ Բրիտանիա - Սուսեկսի օրը (Sussex Day)
  • Մեծ Բրիտանիա - Սուրբ Ռիչարդի օրը (St Richard’s Day)
  • Իռլանդիա - Բլումի օրը (Bloomsday)
  • Իսպանիա - Էլեկտրոնային երաժշտության փառատոնը
  • Ռուսաստան - ВДНХ-ի ծննդյան օրը
  • Ռուսաստան - Երեք թղթե նավակներին հեռավոր նավարկության ուղարկելու օրը
  • Ռուսաստան - Չեկուշկայի օրը
  • Սեյշելյան կղզիներ - Հայրիկի օրը (Father’s Day)
  • ԱՄՆ - Թուփաքի ծննդյան օրը (Tupac’s Birthday)
  • ԱՄՆ - Թարմ բանջարեղենի օրը (Fresh Veggies Day)
  • ԱՄՆ - Օշարակի ազգային օրը (National Fudge Day)
  • Հարավային Աֆրիկա - Երիտասարդության օրը 

* Տոների մասին անվելին՝ այստեղ։