Բոլոր տոները. 18 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սուշիի միջազգային օրը (International Sushi Day)
  • Զբոսախնջույքի միջազգային օրը (International Picnic Day)
  • Խուճապի միջազգային օրը (International Panic Day)
  • Չորսթերթանի երեքնուկի որոնման օրը
  • Միջազգային շուկա (International Bazaar) *
  • Տապասի համաշխարհային օրը (World Tapas Day)
  • Ներդաշնակության համաշխարհային օրը
  • Աուտիստների հպարտության օրը (Autistic Pride Day)
  • Մանկասալյակի ծննդյան օրը
  • Կայուն գաստրոնոմիայի օրը (Sustainable Gastronomy Day)
  • Ձեռնածության օրը (Juggling day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

  • 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-06-10, 2024-06-01, 2025-06-21, 2026-06-06, 2027-05-29, 2028-06-17, 2029-06-02,  2030-06-22.։

Սլավոնական - Դորոֆեի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Ձկնորսության ազգային օրը (National Go Fishing Day)
  • ԱՄՆ - Շռայլության ազգային օրը (National Splurge Day)
  • ԱՄՆ - Աշխատանքն ընդմիջելու օրը (Recess at Work Day)
  • ԱՄՆ - Բալի կարկանդակի ազգային օրը (National Cherry Tart Day)
  • ԱՄՆ - Պանրագործների ազգային օրը (National Cheesemakers Day)
  • ԱՄՆ - Ակվարիում մաքրելու օրը (Clean Your Aquarium Day)
  • ԱՄՆ - Պրոֆեսիոնալ ընթերական բուժքույրերի ազգային օրը (National Career Nurse Assistants’ Day)
  • ԱՄՆ - Վառելիքի լիցքավորման օրը (Dump The Pump Day)
  • ԱՄՆ - Բղավելու մրցության ազգային օրը (National Hollerin’ Contest Day)
  • ԱՄՆ - Ջրահարսի օրը (Mermaid Day)
  • Ադրբեջան - Մարդու իրավունքների օրը
  • Բրազիլիա - Ճապոնական ներգաղթի օրը
  • Եգիպտոս - Տարհանման օրը
  • Թուրքմենստան - Արդարադատության աշխատողների օրը
  • Լատվիա - Պանրի օրը
  • Կամբոջա - Թագավորի մոր ծննդյան օրը (King’s Mother Birthday)
  • Մեծ Բրիտանիա - Վաթերլոոյի ճակատամարտի օրը
  • Մոլդովա - Պատմաբանի օրը
  • Նիդեռլանդներ - Ծովատառեխի փառատոնը (Դրոշի օր)
  • Ռուսաստան - ՌԴ օդուժի ռազմական հաղորդագրությունների ծառայության օրը
  • Ռուսաստան - Մոտ ապագայի օրը
  • Սեյշելյան կղզիներ - Սահմանադրության օրը
  • Ուկրաինա - Ոստիկանության տեղամասային տեսուչի օրը
  • Ֆիլիպիններ - Բանգետ նահանգի հիմնադրման օրը (Benguet Foundation Day)
  • Ֆրանսիա - Դիմադրության կոչի օրը (Call for Resistance Day)

* Տոների մասին ավելին՝ այստեղ։