Բոլոր տոները. հունիսի 19


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կոնֆլիկտի պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Sexual Violence in Conflict)
  • Մանգաղաբջջային սակավարյունության մասին իրազեկման համաշխարհային օրը (World Sickle Cell Awareness Day)
  • Զբոսանքի համաշխարհային օրը (World Sauntering Day)
  • Մանկական ֆուտբոլի համաշխարհային օրը
  • Տուփի միջազգային օրը (International Box Day)
  • Կիբերվախեցումները կանխելու օրը (Stop Cyberbullying Day)
  • Հայրերի միջազգային օրը (Father's Day)
  • Ինքնաշեն-ինքնագնաց մեխանիզմների օրը (BoxKart Bash Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

  • Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-11, 2024-06-02, 2025-06-22, 2026-06-07, 2027-05-30, 2028-06-18, 2029-06-03, 2030-06-23։

Սլավոնական - Լարիոն Պրոպոլնիկ

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Ազատագրության օրը (Juneteenth) 
  • ԱՄՆ - Մարտինիի ազգային օրը (National Martini Day)
  • ԱՄՆ - Գարֆիլդ կատվի ազգային օրը (National Garfield the Cat Day)
  • ԱՄՆ - Օրինապահ մարմինների աշխատակիցների համար աղոտքի ազգային օրը (National Day of Prayer for Law Enforcement Officers)
  • ԱՄՆ - Ազատ BSD-ի ազգային օրը (National FreeBSD Day) *
  • ԱՄՆ - Հնդկահավի սիրահարների ազգային օրը (National Turkey Lovers’ Day)
  • ԱՄՆ - Հոգատար ամուսնու օրը
  • ԱՄՆ - Ժամացույցների ազգային օրը (National Watch Day) *
  • Հայաստան - Ավիացիայի օրը

Հայաստանի Հանրապետության ավիացիայի օրը հայկական ավիացիայի բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնը, Հայաստանում նշվում է ամեն տարի՝ հունիս ամսվա երրորդ կիրակի օրը։
Հայաստանում ավիացիայի ստեղծման մեկնարկային պահ է համարվում 1992 թվականի հունիս ամիսը, երբ ավարտվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների ձևավորումը։ Հինգ տարի անց՝ այդ իրադարձության պատվին, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հայաստանի ավիացիայի օրը» նշելու կապակցությամբ հրամանագիր է ստորագրվել։

  • Հունգարիա - Անկախության օրը
  • Հյուսիսային Կորեա - Կիմ Չեն Իրի աշխատանքի օրը Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեում
  • Միացյալ Թագավորություն - Համբույրի ազգային օրը (National Kissing Day)
  • Բենդերիի ողբերգության զոհերի հիշատակի օր
  • Պարագվայ - Ծառատունկի օրը
  • Ռուսաստան - Բժշկական աշխատողի օրը
  • Ռուսաստան - Ամպերին հետևելու օրը
  • Ռուսաստան - День спиртоглотов
  • Ղրղզստան - Ջրային աշխատողների օրը
  • Տրինիդադ և Տոբագո - Աշխատանքի օրը
  • Ուրուգվայ - Խոսե Արտիգասի ծննդյան օրը
  • Ֆիլիպիններ - Անտառի տոնը (Feast of Forest) *
  • Ֆիլիպիններ - Փառատոն Կալամբանգ նահանգում (Calambanga Festival)
  • Ֆինլանդիա - Բուն ամռան  ժամանակը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։