Բոլոր տոները. 25 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձեռքսեղմման համաշխարհային օրը (World Handshake Day)
  • Վիտիլիգոյի համաշխարհային օրը (World Vitiligo Day)
  • «Բիթլզի» համաշխարհային օրը (Global Beatles Day)
  • Ծովագնացի օրը (Day of the Seafarer)
  • Այծի պանրի օրը (Goats Cheese Day)
  • Սմուրֆիկների համաշխարհային օրը (Global Smurfs Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը

  • Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-06-17, 2024-06-08, 2025-06-28, 2026-06-13, 2027-06-05, 2028-06-24, 2029-06-09, 2030-06-29։

Լյութերականություն - Աուգսբուրգի խոստովանության ներկայացումը
Սլավոնական - Պետրոսի Արևադարձ

Ազգային

  • ԱՄՆ - Վիրջինիայի պետականության օրը (Virginia Statehood Day)
  • ԱՄՆ - Ամերիկայի պատվոր օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Ելակով պարֆեի ազգային օրը (National Strawberry Parfait Day)
  • ԱՄՆ - Լոքոյի ազգային օրը (National Catfish Day)
  • ԱՄՆ - Լեոնի ազգային օրը (National Leon Day)
  • ԱՄՆ - Գունավոր հեռուստատեսության օրը (Color TV Day)
  • ԱՄՆ - Դպրոցական աղոթքի արգելման տարեդարձը (School Prayer Banned Anniversary)
  • ԱՄՆ - «Խնդրում եմ երեխաներիս գործի վերցրեք» օրը (Please Take My Children To Work Day)
  • ԱՄՆ - Ցախակեռասի ազգային օրը (National Haskap Berry Day)
  • ԱՄՆ - Ամառնամուտ (Summersgiving)
  • Գվատեմալա - Ուսուցչի օրը
  • ԿԺԴՀ - Ամերիկյան իմերիալիզմի դեմ պայքարի օրը
  • Հարավային Կորեա - Կորեական պատերազմի սկսման օրը
  • Հորվաթիա - Պետականության օրը
  • Միացյալ Թագավորություն - Զինված ուժերի օրը (Armed Forces Day)
  • Մոզամբիկ - Անկախության օրը
  • Նիդերլանդներ - Վետերանների օրը
  • Չինաստան - Վիշապակերպ նավակների տոնը (Dragon Boat Festival)
  • Ռուսաստան - Սլավոնների բարեկամության և միասնության օրը
  • Ռուսաստան - Գյուտարարի և ռացիոնալիզատորի օրը
  • Ռուսաստան - Վիճակագրության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Ազգային հպարտության համառուսական օրը
  • Ռուսաստան - Անծանոթին ժպտալու օրը
  • Սլովենիա - Պետականության օրը
  • Ուկրաինա - Մաքսային ծառայության օրը
  • Ֆինլանդիա - Ֆիննական դրոշի օրը (Suomen lipun päivä / Finnish Flag day)
  • Ֆինլանդիա - Յուխաննուս (Իվանով օր)
  • Ֆիլիպիններ - Ծառատունկի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։