Բոլոր տոները. 27 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ձկնորսության համաշխարհային օրը

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Ձկնորսության համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1985 թվականից:
Ձուկ բռնելն աշխարհի ամենատարածված զբաղմունքներից մեկն է: Նա, ով գոնե մեկ անգամ կարթով հայտնվել է գետի մոտ, վայելել բնության հետ շփումն ու բռնել իր կյանքի առաջին ձուկը, երբեք չի մոռանա այդ հրաշալի զգացողությունները:
Միայն իսկապես հետաքրքրված մարդիկ կարող են գնալ շատ հեռու և խուլ վայրեր, ժամերով թրջվել անձրևի տակ, որ զգան կամ տեսնեն ձուկ բռնելու հաճույքը:
Ձկնորսության համաշխարհային օրն ամբողջ աշխարհում անցկացվում են ձուկ բռնելու մրցույթներ, տարբեր ուսուցողական սեմինարներ, որոնց մասնակցում են և´ փորձառու ձկնորսներ, և´ սկսնակներ:
Վերջին տարիներին այդ միջոցառումներին կարելի է հանդիպել նաև կանանց և աղջիկների: Աստիճանաբար ավելի շատ մարդ է հասկանում, որ ձկնորսությունը ֆիզիկական և հոգևոր ուժերի ամրապնդման լավ հնարավորություն է:

  • Արդյունաբերության աշխատողների համաշխարհային օրը (Industrial Workers of the World Day)
  • Միկրոբիոմի համաշխարհային օրը (World Microbiome Day)
  • Արքայախնձորի համաշխարհային օրը (World pineapple day)
  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների օրը (Micro-, Small and Medium-sized Enterprises Day)
  • Բանկոմատի ծննդյան օրը

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

  • Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:
  • Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-19, 2024-06-10, 2025-06-30, 2026-06-15, 2027-06-07, 2028-06-26, 2029-06-11, 2030-07-01։

Ուղղափառություն - Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակի օրը
Հինդուիզմ - Պուջայի Գուրու (Guru Puja )

Ազգային 

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Հետվնասվածքային սթրեսային ընկճախտի մասին իրազեկման ազգային օրը (National PTSD Awareness Day) 
  • ԱՄՆ - ՄԻԱՎ թեստավորման ազգային օրը (National HIV Testing Day)
  • ԱՄՆ - Ամերիկյան մեծ քեմփինգ ետնաբակում (Great American Backyard Campout)
  • ԱՄՆ - Ամուսնության մասին որոշում կայացնելու օրը (Decide to be Married Day)
  • ԱՄՆ - Հելեն Քելերի օրը (Helen Keller Day)
  • ԱՄՆ - Նարինջի ծաղիկների ազգային օրը (National Orange Blossom Day)
  • ԱՄՆ - Պաղպաղակի տորթի ազգային օրը (National Ice Cream Cake Day)
  • ԱՄՆ - Բինգոյի ազգային օրը (National Bingo Day)
  • ԱՄՆ - Սոխի ազգային օրը (National Onion Day)
  • ԱՄՆ - Արքայախնձորի ազգային օրը (National Pineapple Day)
  • ԱՄՆ - Արևապաշտպան ակնոցի ազգային օրը (National Sunglasses Day)
  • ԱՄՆ - Ծնունդ շնորհավորելու օրը (Happy Birthday to You Day)
  • Արգենտինա - Կենսաբանի օրը
  • Բրազիլիա - Խառը ռասսաների օրը
  • Գերմանիա - Ճարտարապետության օրը
  • Գերմանիա - Յոթ քնածների օրը (Sleep Day)
  • Թուրքմենստան - Արվեստի և մշակույթի աշխատողների օրը
  • Թուրքմենստան - Մախտումկուլի Ֆրագի պոեզիայի օրը
  • Կանադա - Ազգային օրհներգի օրը
  • Կանադա - Կանադական բազմամշակույթիզմի օրը
  • ԿԺԴՀ - Սուրճի ազգային օրը
  • Կոլումբիա - Սուրճի ազգային օրը
  • Նիկարագուա - Ընդդիմադիրների օրը
  • Չեխիա - Կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակի օրը
  • Ջիբութի - Անկախության օրը
  • Ռուսաստան - Երիտասարդության օրը
  • Ռուսաստան - Պատահական մտքերի գրառման օրը
  • Վենեսուելա - Լրագրողի օրը
  • Տաջիկստան - Ազգային միասնության օրը
  • Ուզբեկստան - Տպագրության և զանգվածային լրատվության աշխատողների օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։