Բոլոր տոները. հունիսի 30


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սոցիալական ցանցերի համաշխարհային օրը (World Social Media Day)
  • Պառլամենտարիզմի միջազգային օրը (International Day of Parliamentarism)
  • Աստերոիդի օրը (Asteroid Day)
  • Կոորդինացիոն վայրկյանի կարգավորման օրը (Leap Second Time Adjustment Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օրը

  • Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:
  • Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-22, 2024-06-13, 2025-07-03, 2026-06-18, 2027-06-10, 2028-06-29, 2029-06-14, 2030-07-04։

Ուղղափառություն - День памяти мучеников Мануила, Савелa и Исмаила Персидских

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Կանանց հարցերով ազգային կազմակերպությունների օրը (National Organization for Women Day)
  • ԱՄՆ - Ասուպներին հետևելու ազգային օրը (National Meteor Watching Day)
  • ԱՄՆ - OOTD ազգային օրը (National OOTD Day) *
  • ԱՄՆ - «Մայ Թայ» կոկտեյլի ազգային օրը (National Mai Tai Day)
  • ԱՄՆ - Սոցիալական մեդիայի ազգային օրը (National Social Media Day)
  • ԱՄՆ - Ձեռքսեղմման ազգային օրը (National Handshake Day)
  • ԱՄՆ - Bomb Pop էսկիմոյի ազգային օրը (National Bomb Pop Day)
  • Ադրբեջան - Սիրահարների օրը
  • Բելառուս - Տնտեսագետի օրը
  • Բութան - Ռինպոչե Գուրույի ծննդյան տարեդարձը (Birth Anniversary of Guru Rinpoche)
  • Գվատեմալա - Բանակի օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Ուսուցչի օրը
  • Եգիպտոս - Հունիսի 30-ի ապստամբության տարեդարձը
  • Իսրայել - Ռազմածովային նավատորմի օրը
  • Իսպանիա - Ֆիլիպինաիսպանական բարեկամության օրը
  • Իսպանիա - Սուրբ Մարցիալի պատվո շքերթը Իրունում
  • Իրան - Իմամ Մահդիի չարչարանքների օրը
  • Կոնգո - Անկախության օրը
  • Հնդկաստան - Ռեմնա Նի (Remna Ni)
  • Չիլի - Հրշեջ կամավորների օրը
  • Ռուսաստան - Տնտեսագետի օրը
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի անվտանգության ծառայության աշխատողի օրը
  • Ռուսաստան - Մետաղադրամով վիճակ նետելու օրը
  • Սուդան - Հեղափոխության օրը
  • Ֆիլիպիններ - Ֆիլիպինաիսպանական բարեկամության օրը
  • Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն - Համընդհանուր աղոթքի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։