Հիշարժան և տոն օրեր, մարտի 1
Միջազգային
Խտրականության բացառման համաշխարհային օրը (World Compliment Day) *
- «Խտրականությունը մարդու իրավունքների խախտում է, և այն չպետք է անտեսվի։ Բոլորը պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ ապրել իրենց կյանքը ու հարգանքի արժանանալ»,- ասել է ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը։ ՄԱԿ-ի որոշման համաձայն՝ «Զրո խտրականության» այս նոր միջազգային օրը 2014 թվականից ամեն տարի նշվում է մարտի 1-ին։ Այս նոր տոնը կոչ է անում ժամանակակից հասարակությանը տոլերանտ վերաբերմունք ցուցաբերել մարդկանց՝ անկախ նրանց ռասայական, կրոնական, ազգային, սեռական, տարիքային պատկանելությունից և անկախ նրանից, թե ինչ սոցիալական խմբի են պատկանում, ինչ քաղաքական հայացքներ ու համոզմունքներ ունեն։ Տոնը հիշեցնում է յուրաքանչյուր քաղաքացու՝ կյանքը արժանապատիվ ապրելու իրավունքի մասին։ Տոնի նպատական է՝ հասարակությունն այնպիսի մակարդակի բերել, որտեղ նրանում խտրականությունը կհավասարվի զրոյի, այսինքն՝ լրիվ կանհետանա։
Հաճոյախոսության համաշխարհային օրը (World Compliment Day)
- Համացանցում շատ քիչ բան կարելի է գտնել հետաքրքիր տոնի՝ Հաճոյախոսության համաշխարհային օրվա մասին (World Compliment Day)։ Տոնը ստեղծողի մասին արժանահավատ տեղեկություններ չկան։ Ընդհանուր կարծիք չկա նաև այն նշելու օրվա հետ կապված։ Ոմանք առաջարկում են տոնը մարտի 1-ին նշել, մյուսները՝ մարտի 21-ին։ Միակ հայտնի բանն այն է, որ տոնի նպատակը հասարակ մարդկանց օրը վառ ու հիշարժան դարձնել, նրանց ուրախացնել բարի խոսքի, հաճոյախոսության միջոցով։ «Հաճոյախոսություն» բառը (կոմպլիմենտ) ֆրանսիական ծագում ունի ու նշանակում է գովասանքի, հիացմունքի, հարգանքի յուրահատուկ ձև։

Հավելյալ լուսանկարներ
Պիտակներ
Նմանատիպ նյութեր