Հիշարժան և տոն օրեր, մարտի 13

Տոներ 13.03.2021   09:00   51

Միջազգային

  • Էնդոմետրիոզի իրազեկման համաշխարհային օրը (World Endometriosis Awareness Day) *
  • Քենի օրը (Ken Day) *
  • Աֆրիկյան սկաուտների օր (Africa Scout Day) *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը *

  • 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է հավատով և նետվելով լիճը, պսակակից է դառնում նրանց: Աստվածային հրաշքով ձմեռային սառնամանիքին դիմակայած վկաներն առավոտյան նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40-գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչև Լենկթեմուրի արշավանքը: 40 մանկանց պատմությունը հորդորում է կյանքի բոլոր դժվարությունների մեջ հավատարիմ մնալ Քրիստոսին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-03-26, 2023-03-18, 2024-03-09, 2025-03-29, 2026-03-14, 2027-03-06, 2028-03-25, 2029-03-10, 2030-03-30

Ազգային

Թաիլանդ - Թայլանդական փղի ազգային օրը (National Thai Elephant Day) *

  • Եթե նայենք Թաիլանդի քարտեզին, ապա կտեսնենք, որ երկրի պատկերը հիշեցնում է կնճիթով փղի: Ըստ թաիլանդցիների`   երևակայական փղի ականջները հյուսիսում և արևելքում են, իսկ կնճիթը տարածվում է մինչև հեռավոր հարավ:
  • Փիղը և Թաիլանդն անբաժանելի են: Թաիլանդում փիղը սրբություն է ոչ միայն շարքային մարդկանց, այլև արիստոկրատների շրջանում: Պատերազմի ժամանակ փղերին օգտագործում էին որպես ծանր հրետանի:
  • Ամենաարժեքավորը սպիտակ փիղն է: Հազվագյուտ լինելու պատճառով հայտնաբերվելուն պես սեփականացվում է իշխող միապետության կողմից: Թաիլանդի թագավոր Ռամա 6-րդը ևս ունի մի քանի թագավորական փիղ:
  • Հենց այս կենդանու պատվին էլ ամեն տարի՝ մարտի 13-ին, Թաիլանդում նշում են Փղերի ազգային տոնը: Տոնակատարությունները տեղի են ունենում Բանգկոգից 80 կմ դեպի հյուսիս:
  • Միջոցառման ընթացքում կարող եք տեսնել փղերի, որոնց գլուխները և ոտքերն ամբողջովին զարդարված են, իսկ փղերն անհամբեր սպասում են տոնակատարության ամենակարևոր հատվածին՝ միրգ ուտելուն:
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 13, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon