Հիշարժան և տոն օրեր, մարտի 2

Տոներ 02.03.2021   09:00   192

Միջազգային

Լուցկու միջազգային օրը

  • Ամեն տարի՝ մարտի 2-ին, նշվում է աշխարհի ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը։ Իսկ թե ինչու է հենց այս օրն ընտրվել դրա համար, տեղեկությունները տարբեր են։ Միակ բանը, որում կարծիքները համընկնում են այն է, որ լուկիցները տասնամյակներ շարունակ մարդկային կյանքի կարևորագույն էլեմենտներից մեկն են եղել։ Ու հիմա էլ լուցկին մեր կենցաղում վերջին տեղը չի զբաղեցնում՝ որպես կրակ ստանալու հեշտ ու հարմար ձև։
  • Լուցկին ծայրին դյուրավառ նյութից պատրաստված գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) է, որը ծառայում է բաց կրակ ստանալու համար: Լուցկու գլխիկները տաքանում են մինչև 1500 °C:
  • Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը։ Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեի աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։
  • Ժամանակի հետ բրիտանացի քիմիկոս և դեղավաճառ Ջոն Ուոքերն սկսվեց ծծմբային լուցկիների արտադրությունը (1826)։ Ջոն Ուոքերի լուցկիների գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեի աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։
  • 1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան հորինեց ֆոսֆորային լուցկին, որը պատրաստված էր բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին, քսվելիս։

Ազգային

Հայաստան - Դիվանագետի օրը

  • 1992թ. մարտի 2-ին Հայաստանի դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ 2012թ. ՀՀ կառավարության որոշումով մարտի 2-ը սահմանվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։
  • Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում: Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկրում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 2, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon