Բոլոր տոները. 2 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Լուցկու միջազգային օրը

  • Ամեն տարի՝ մարտի 2-ին, նշվում է աշխարհի ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը։ Իսկ թե ինչու է հենց այս օրն ընտրվել դրա համար, տեղեկությունները տարբեր են։ Միակ բանը, որում կարծիքները համընկնում են այն է, որ լուկիցները տասնամյակներ շարունակ մարդկային կյանքի կարևորագույն էլեմենտներից մեկն են եղել։ Ու հիմա էլ լուցկին մեր կենցաղում վերջին տեղը չի զբաղեցնում՝ որպես կրակ ստանալու հեշտ ու հարմար ձև։
  • Լուցկին ծայրին դյուրավառ նյութից պատրաստված գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) է, որը ծառայում է բաց կրակ ստանալու համար: Լուցկու գլխիկները տաքանում են մինչև 1500 °C:
  • Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը։ Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեի աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։
  • Ժամանակի հետ բրիտանացի քիմիկոս և դեղավաճառ Ջոն Ուոքերն սկսվեց ծծմբային լուցկիների արտադրությունը (1826)։ Ջոն Ուոքերի լուցկիների գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեի աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։
  • 1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան հորինեց ֆոսֆորային լուցկին, որը պատրաստված էր բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին, քսվելիս։

CD-ի տարեդարձը *

Կրոնական

Բահայի - Ալայի ամսվա տասնիններորդ օրվա տոնը *
Կաթոլիկություն - Ագնեսայի Չեխիացու հիշատակը
Կաթոլիկություն - Կարլ I Բարու հիշատակը
Ուղղափառություն - Մաքուր Երկուշաբթի (Մեծ Պահքի սկիզբը)
Ուղղափառություն - Ֆյոդոր Տիրոնի և Մարեմյան Կիկիմորայի օրը *

Ազգային

ԱՄՆ - Տեխասի Անկախության օրը (Texas Independence Day) *
ԱՄՆ - Հին իրերի ազգային օրը (National Old Stuff Day) *
ԱՄՆ - Բանան կրեմով կարկանդակի ազգային օրը (National Banana Cream Pie Day) *
ԱՄՆ - Ընթերցանության ազգային օրը ողջ Ամերիկայում (National Read Across America Day) *
ԱՄՆ - Դոկտոր Սյուզի տարեդարձը (Dr. Seuss’s Birthday) *
Անգիլյա - Ջեյմս Ռոնալդ Վեբստերի օրը (James Ronald Webster Day) *
Ավստրալիա - Աշխատանքի օրը (Labour Day) *
Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Հ. Լավիթ Սթաուտայի տարեդարձը (H. Lavity Stoutt’s birthday) *
Եթովպիա - Հաղթանակի օրը (Victory of Adwa) *
Իսլանդիա - Բուլկու օրը (Buns Day) *
Իտալիա - Նարինջներով ճակատամարտ *
Խորվաթիա - Ճարտարագետների օրը (Engineer Day) *

Հայաստան - Դիվանագետի օրը

  • 1992թ. մարտի 2-ին Հայաստանի դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ 2012թ. ՀՀ կառավարության որոշումով մարտի 2-ը սահմանվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։
  • Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում: Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկրում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։

Մյանմար - Գյուղացիների օրը  (Peasants’ Day) *
Շրի Լանկա - Զինված ուժերի օրը (Air Force Day) *
Պուերտո Ռիկո - Ամերիկյան քաղաքացիության օրը (American sitizenship Day) *
Ռուսաստան - Թատերական գանձապահի օրը *

Ռուսաստան - Ժողովրդական դրուժինաների ստեղծման օրը *
Ռուսաստան - Ագռավներ հաշվելու օրը 

 

  • Ով քնելու համար ոչխարներ է հաշվվում, հավանաբար շատ բան գիտի ագռավներ հաշվելու մասին: Առաջին ագռավը միայն առաջին քայլն է: Երկրորդ ագռավը սովորաբար ծուլորեն նկատվում է աչքի ծայրով: Երրորդ ագռավը ճոճվում է լարերի վրա: Չորրորդն այն է, թե քանիսն են այստեղ: Հինգերորդը փշրանք է կտցահարում…
  • Ընդհանրապես, ագռավներն ամենատարածված թռչուններն են: Նրանց ուսումնասիրությունը գիտնականներին հանգեցրել է այն եզրակացության, որ նրանք արագորեն հարմարվում են ամենատարբեր պայմաններին և լավ հիշողություն ունեն։ Այս թռչունները հիշում են այն վայրերը, որտեղ սնվում են և պարբերաբար այցելում են այնտեղ:
  • Ագռավները ճարպիկ են սնունդ հայթայթելու հարցում։ Նրանք կարող են, օրինակ, ջրի մեջ թրջել հին հացի մի կտոր կամ քարերի վրա կոտրել խեցեմորթի խեցին և ուտել միջուկը։
  • Միևնույն ժամանակ, ագռավները են հաճախ ագրեսիա ցուցաբերում՝ նրանք կարող են որսը խլել նույնիսկ գիշատիչ ուրուրից, ոչնչացնել փոքր թռչունների բները, հիշել հանցագործին և անընդհատ հարձակվել նրա վրա ագռավների երամով։ Նաև պատահում է այնպես, որ նրանք հարձակվում են առանց ակնհայտ պատճառի:

* Տոների մասին մանրամասն