Հիշարժան և տոն օրեր, մարտի 21

Տոներ 21.03.2021   09:00   146

Միջազգային

Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day)

  • 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը։  Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին։ Բայց դրա համար պետք է որքան հնարավոր է հասարակական մեծ ուշադրություն ստեղծել նրա նկատմամբ»- նշվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մեջ։ Համարվում է, որ ամենահին բանաստեղծություն-հիմները ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 23-րդ դարում։ Հեղինակը բանաստեղծ ու քրմուհի Էն-հեդու-անան է, ում մասին հայտնի է միայն, որ նա աքքադական Սարգոն արքայի դուստրն էր։

Ռասայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրը (International Day for the Elimination of Racial Discrimination) 

  • Այս միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականին (թիվ 2142 բանաձև (XXI)): Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի: 1960 թվականի այդ օրը՝ աֆրիկացիների պարտադիր անձնագրավորման ապարտեյդի ռեժիմի օրենքների դեմ խաղաղ ցույցի ժամանակ, ոստիկանության կողմից սպանվել է 69 մարդ: Այդ իրադարձությունների կապակցությամբ Հարավային Աֆրիկայում մարդու իրավունքների օրը նշվում է մարտի 21-ին, սակայն շատ երկրներում այն նշվում է դեկտեմբերի 10-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ օրվա հետ կապված իր 2006 թվականի ուղերձում նշում է, որ ռասայական խտրականության դեմ պայքարում հաջողությունը կախված է շարքային քաղաքացիներից, այն հանգամանքից թե որքանով նրանք հանդես կգան անհանդուրժողականության դեմ, որքանով նրանք չեն հաշտվի խտրական գործողություններին իրենց առօրյա կյանքում:

Տիկնիկային թատրոնների միջազգային օրը (World Puppetry Day)

  • Այն տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA)  համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:

Անտառների միջազգային օրը (International Day of Forests) 

  • Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 1971 թվականին: Ողջ աշխարհում անտառի պահպանման խնդիրը շատ սուր է դրված, և եթե մենք չենթարկվենք կենսոլորտի կանոններին, ապա կբնաջնջվենք մոլորակի երեսից: Անտառներն զբաղեցնում են ՀՀ տարածքի 11,2%-ը: Անտառն անսահմանորեն բարի ու շռայլ մի օրգանիզմ է, որը, ոչինչ չպահանջելով իր գոյատևման համար, անվերապահորեն բաժին է հանում մեզ իր կենսագործունեության պտուղներից: Այն ապաստարան է կենդանի էակների համար, պաշտպանում է արևի ճառագայթներից նույնիսկ անտառահատին, ով իրեն ոչնչացնում է:

Մտավոր հետամնաց (Դաունի համախտանիշով) մարդկանց միջազգային օրը (World Down Syndrome Day)

  • Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ 
  • Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը: Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։ Օրը նշելու նպատակը դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակը բարելավելը։ Ի դեպ, ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա:

Միջազգային

  • Անասնաբուծության համաշխարհային օրը (World Home Economics Day) *
  • Ցախի համաշխարհային օրը (World Wood Day) *
  • Նավրուզի միջազգային օրն է (International Day of Nowruz) *
  • Լցակարի միջազգային օրը (Quilting Day) *
  • Կրթության ազատության միջազգային օրը (International Freedom Education Day) *
  • Մայրերի օրը արաբական երկրներում (Mother’s Day) *
  • Twitter-ի ծննդյան օրը *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Գալստյան կիրակի

  • Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13): Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-03, 2023-03-26, 2024-03-17, 2025-04-06, 2026-03-22, 2027-03-14, 2028-04-02, 2029-03-18, 2030-04-07:

Ազգային

  • ԱՄՆ - Քաղաքավարության ազգային օրը (National Common Courtesy Day) *
  • ԱՄՆ - Բույրերի ազգային օրը (National Fragrance Day) *
  • ԱՄՆ - Միայնակ ծնողների ազգային օրը (National Single Parents Day) *
  • ԱՄՆ - Կալիֆորնիական ելակի ազգային օրը (National California Strawberry Day) *
  • ԱՄՆ - Հետհաշվարկի ազգային օրը (National Countdown Day) *
  • ԱՄՆ - Բարձրդասարանցու օրը (Senior Skip Day) *
  • ԱՄՆ - Ֆրանսիական հացի ազգային օրը (National French Bread Day) *
  • ԱՄՆ - Առողջ ճարպերի օրը (Healthy Fats Day) *
  • ԱՄՆ - Հիշողության օրը (Memory Day) *
  • ԱՄՆ - Խրթխրթան տակոյի ազգային օրը (National Crunchy Taco Day) *
  • ԱՄՆ - Սլիթերինի հպարտության օրը (Slytherin Pride Day) *
  • Ավստրալիա - Ներդաշնակության օրը (Harmony Day) *
  • Բելգիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Թունիս - Երիտասարդության օրը (Youth Day)
  • Իրաք - Գարնան օրը (Spring Day)
  • Իտալիա - Ծառատունկի օրը (Arbor Day) *
  • Լեհաստան - Դասերից փախչելու օրը (Truant’s Day) *
  • Լեսոտո - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • ՀԱՀ - Մարդու իրավունքների օրը (Human Rights Day) *
  • Մալայզիա - Սուլթան Տերենգգանի օրը
  • Մեքսիկա - Բենիտո Խուարեսի տարեդարձը (Birth of Benito Juárez) *
  • Նամիբիա - Անկախության օրը (Independence Day) *
  • Պորտուգալիա - Ծառատունկի օրը (Arbor Day)
  • Ռուսաստան - Բնակչության կենցաղային սպասարկման և բնակարանային-կոմունալ տնտեսության աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Գարնանային արևադարձ *
  • Ռուսաստան - Շտուրմանների տոնը *
  • Ռուսաստան - Տանիքից երգեելու օրը *
  • Վրաստան - Սահմանապահի օրը *
  • Ուկրաինա - Բնակարանային և կոմունալ տնտեսության և բնակչության կենցաղային սպասարկման աշխատողների օրը

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հիշարժան և տոն օրեր, մարտի 21

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon