Բոլոր տոները. 22 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)

  • Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»։

Տաքսիստի միջազգային օրը (International Taxi Driver Day) *

  • 1907 թվականին, այս օրը՝ մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) և «մետրոն» (չափում) բառերից։ Հենց այդ օրն էլ սկիզբ դրվեց տաքսի և տաքսիստ հասկացողությանն ու մարտի 22-ն էլ սկսեց նշվել որպես տաքսիստների միջազգային օր: Լոնդոնում առաջին տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին: Տաքսիների համար ավանդական համարվող դեղին գույնը հայտնվել է Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»: Այդ ավանդույթը հետագայում որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, և դեղինը ողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն:

Բալթիկ ծովի միջազգային օրը (Baltic Sea Day) *

Անօթևանների միջազգային օրը (International Goof Off Day) *

Արաբական պետությունների լիգայի օրը *

Կրոնական

  • Իսլամ - Իսրա և միրաջ (Laylat al-Mi’raj) *
  • Կաթոլիկություն - Սուրբ ճգնավոր Ավիտ Պերիգորսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Մեծ Պահքի 3-րդ շաբաթը *
  • Ուղղափառություն - Սեբաստիայի 40 նահատակների հիշատակի օրը *
  • Սլավոնական - Կաչաղակների ու արտույտների օրը *

Ազգային

  • Ալբանիա - Նևրուզ (Nevruz Day) *
  • ԱՄՆ - Արևմտյան Վիրջինիայի ազգային օրը (National West Virginia Day) *
  • ԱՄՆ - Բավարական բլիթների ազգային օրը (National Bavarian Crepes Day) *
  • ԱՄՆ - Երիտասարդ զգալու օրը (As Young As You Feel Day) *
  • ԱՄՆ - Հիմարություն անելու ազգային օրը *
  • ԱՄՆ - Գրիֆինդորի հպարտության օրը (Gryffindor Pride Day) *
  • Լաոս - Ժողովրդական հեղափոխական կուսակցության օրը (Day of the Lao People ' s Revolutionary Party) *
  • Ճապոնիա - Հեռուստահեռարձակման օրը (Broadcasting Day) *
  • Պուերտո Ռիկո - Ստրկության վերացման օրը (Emancipation Day) *
  • Ռուսաստան - Ուրիշի հաշվին օղի խմողների օրը *
  • Ռուսաստան - Կաթ-կաթ կաթկթոցի օրը *
  • Ռուսաստան - Խակասական Նոր Տարի (Чыл Пазы) *
  • Սինտ Մարտեն - Ծառատունկի օրը (National Tree Day) *

* Տոների մասին մանրամասն