Բոլոր տոները. 23 մարտ


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day)

  • Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ("WMO") նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը: Տոնը նշվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ 189 երկրում: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ("WMO") միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1950 թվականին։ Կազմակերպության նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողություններն իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։ Կազմակերպության նստավայրը Ժնևում է։

«OK»-ի օրը (OK Day) *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Միջին (Միջինք) *

  • Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
  • Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-03-15, 2024-03-06, 2025-03-26, 2026-03-11, 2027-03-03, 2028-03-22, 2029-03-07, 2030-03-27: 

Կաթոլիկություն - Տորիբիո Դե Մոգրովեխոյի հիշատակը
Ուղղափառություն - Կոդրատի նահատակների հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Աթեիստի օրը (Atheist Day) *
  • ԱՄՆ - Շան ձագերի ազգային օրը (National Puppy Day) *
  • ԱՄՆ - Չիփսերի և սոուսների ազգային օրը (National Chip And Dip Day) *
  • ԱՄՆ - «Մելբա» տոստի ազգային օրը (National Melba Toast Day) *
  • ԱՄՆ - Երկրին չբախվելու ազգային օրը (National Near Miss Day) *
  • ԱՄՆ - Չիայի ազգային օրը (National Chia Day) *
  • ԱՄՆ - Ռավենկլոյի հպարտության օրը (Ravenclaw Pride Day) *
  • Անգոլա - Հարավային Աֆրիկայի ազատագրման օրը (Day of the Liberation of Southern Africa) *
  • Բալի - Լռության օրը (Nyepi Day) *
  • Բոլիվիա - Ծովի օրը (Day of the Sea) *
  • Գանա - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) *
  • Լեհաստան - Լեհ-հունգարական բարեկամության օրը (Day of Hungarian-Polish Friendship) *
  • Հնդկաստան - Նահատակների օրը (Martyrs’ Day) *
  • Հունգարիա - Լեհ-հունգարական բարեկամության օրը (Day of Hungarian-Polish Friendship) *
  • Ղրղզստան - Գնահատողի օրը (Кун баалоочу) 
  • Մալայզիա - Սուլթան Ջոհորի տարեդարձը (Birthday of the Sultan of Johor) *
  • Նեպալ - Գոդե Ջատրա (Ghode Jatra) *
  • Նոր Զելանդիա - Օտագոյի տարեդարձը (Otago Anniversary Day) *
  • Պակիստան - Պակիստանի օրը (Pakistan Day) *
  • Ռուսաստան - Հիդրոօդերևութաբանական ծառայության աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Իրավական գիտելիքների օրը *
  • Ռուսաստան - Տղամարդկանց համերաշխության տոնը *
  • Ռուսաստան - Գեղեցիկ հայացքի օր է (Հոնքերի և թարթիչների մասնագետի օրը) *
  • Ռուսաստան - Միանման գուլպաների օրը *
  • Ուկրաինա - Մշակույթի աշխատողների և ժողովրդական արվեստի սիրահարների համաուկրաինական օրը (Всеукраїнський день працівників культури та аматорів народного мистецтва) *

* Տոների մասին ավելին