Հիշարժան և տոն օրեր, մարտի 24

Տոներ 24.03.2021   09:15   112

Միջազգային

Տուժածների արժանապատվության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ ճշմարտության հաստատման իրավունքի միջազգային օրը (International Day for the Right to the Truth concerning Gross Human Rights Violations and for the Dignity of Victims) 

  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց 2010թ.-ի դեկտեմբերի 21 հիշարժան օրվա նոր ամսաթիվը: Այս օրն ընտրվել է Սան- Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերո և Գալդամեսաի պատվին: Ռոմերոն ելույթ ունեցավ աղքատության, սոցիալական անհավասարության, սպանությունների և խոշտանգումների դեմ: Իր հայացքների համար արքեպիսկոպոսը ենթարկվեց արմատական շարժումների կողմնակիցների հարձակումներին, և ի վերջո սպանվեց: Դա տեղի ունեցավ 1980թ. մարտի 24-ին: 
  • Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներն ընդունեցին Օսկար Ռոմերոի կատարած աշխատանքի արժեքն ու կարևորությունը, և որոշում կայացրեցին նոր ամսաթիվ սահմանել, որն էլ դարձավ արքեպիսկոպոսի մահվան օրը: 
  • «Արքեպիսկոպոս Ռոմերոնի պաշտպանած արժեքները, նրա մարդկության ծառայելու նվիրվածությունը, երկխոսությանը ձգտելու և բռնության բոլոր ձևերի մերժման կոչերը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկվում է պատշաճ կերպով նշել միջազգային այս օրը»,- ասվում է Գլխավոր ասմբլեայի որոշման մեջ:
  • Միջազգային օրն առաջին հերթին անց է կացվում մարդու իրավունքների կոպիտ և պարբերաբար կատարվող խախտումներին զոհ գնացածների հիշատակը հարգու, ինչպես նաև ճշմարտության և արդարության իրավունքի կարևորության մասին հիշեցնելու նպատակով: Բացի այդ, այս օրն արարողություններ են անց կացվում, որտեղ հարգանքի են արժանացնում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդու իրավունքների համար պայքարին կամ ընկել են այդ պայքարի ընթացքում: 

Պալարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Tuberculosis Day) 

  • Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ:
  • 1905 թվականին Ռ. Կոխը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում: 1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլյոզն անվանվել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը հռչակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
  • Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Ամեն տարի այն 1,6 միլիոն մարդու կյանք  է խլում. մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Հայաստանում տուբերկուլյոզի աճ գրանցվել է 1995-2005 թթ.:
  • 2010 թվականին 100 հազար բնակչի շրջանում առկա էր տուբերկուլյոզի 41,3  նոր դեպք, հիվանդացության 113,6 դեպք և մահվան 42,3 դեպք, ինչը պայմանավորված էր բնակչության շրջանում տեղեկացվածության բացակայության հետ: 2010 թվականին Հայաստանում տուբերկուլյոզից մահացել է 94 մարդ:
  • Թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին։ Ինչպես նշում է Լյուբով Նիկոլայանը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։
  •  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1994թ. ընդունել է տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիր՝ DOTS, որը կիրառվում է աշխարհի շատ երկրներում և բավականին լավ արդյունքներ է գրանցել։ Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագիրին, և առկա են արձանագրած հաջողություններ։
  • Դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օրը (International Day against Depression) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սիմոն Տրենտսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Նովգորոդի արքեպիսկոպոս, հրաշագործ Սուրբ Եվֆիմիայի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Շոկոլադի միջի չամիչի ազգային օրը (National Chocolate Raisin Day) *
  • ԱՄՆ - Գյուղատնտեսության ազգային օրը (National Agriculture Day) *
  • ԱՄՆ - Պանրով սթեյքի ազգային օրը (National Cheesesteak Day) *
  • ԱՄՆ - Դրկիցի օրը (Flatmates Day) *
  • Արգենտինա - Ճշմարտության և արդարության հիշատակի օրը (Day of Remembrance for Truth and Justice) *
  • Լեհաստան - Կյանքի ազգային օրը (Narodowy Dzień Życia) *
  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Համագործակցության դաշնագրի օրը (Commonwealth Covenant Day) *
  • Ռուսաստան - Ավիաշտուրմանի օրը *
  • Ռուսաստան - Հեռուստաաշտարակի քանդման օրը *
  • Ռուսաստան - Ֆտիզիատորի օրը *
  • Ռուսաստան - Հավի բդիկների օրը *
  • Ռուսաստան - Գլխիվայրի օրը *
  • Սերբիա - Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիայի օրը (NATO aggression against Serbia) *
  • Ուգանդա - Ծառատունկի ազգային օրը (National Tree Planting Day) *

* Տոների մասին մանրամասն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մարտի 24, Հիշարժան և տոն օրեր

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon